Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն` Կոտայքի նորընտիր մարզպետ, ՀՀ նախկին բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը նոր աշխատանքի անցնելուն զուգահեռ` հետաքրքրվում է, թե պետբյուջեից ֆինանսավորվող հաստատություններում աշխատողները ինչ կուսակցական պատկանելություն ունեն: Ըստ նույն աղբյուրի` Հարությունյանին զայրացրել է այն փաստը, որ կարեւոր օղակներում ԲՀԿ-ականներ են աշխատում: Թե ի±նչ է իրականում կատարվում Կոտայքի մարզպետարանում, ՙԻրավունքը՚ պարզեց հենց ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՑ. -Ես շատ դժվար եմ բարկանում, եւ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: - Ըստ Ձեզ, ինչը կարող է նման խոսակցությունների պատճառ դառնալ:
- Ինձ զանգահարել են, եւ ասել եմ, որ դա չի համապատասխանում իրականությանը: Չնայած, իմ լռելու իրավունքը կարող էի օգտագործել, բայց նման հարցերի նրբությունը հասկանալով` պատասխանում եմ: - Ամեն դեպքում, այսօր Կոտայքի մարզպետարանը շրջապատված է ԲՀԿ-ականներով: - Նման բան չկա եւ չի էլ կարող լինել, ինչ է նշանակում շրջապատված լինել: - Այսինքն` աշխատակիցները մեծամասամբ ԲՀԿ-ականներ են, թե` ոչ: - Նման խնդիր չկա: