ՙՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՍԵԼԻՔ ՉՈՒՆԻ
Արխիվ 12-16ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՍԵԼԻՔ ՉՈՒՆԻ
ՀՀ առողջապահության նախկին նախարար Դերենիկ Դումանյանին եւ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանին վատ հարաբերությունները հասցրեցին դատարան: ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը հայտարարել է. ՙԸստ ներքին շրջանառության ինֆորմացիայի` ատկատների չափը տատանվում է 5-10%-ի սահմաններում: Այսինքն` եթե ինչ-որ բուժհաստատության տրամադրվում է, օրինակ, 100 մլն դրամի պետական պատվեր, ապա մինչեւ նրա հետ պայմանագիր կնքելը` նախարարությունից նրան նախապես տեղյակ են պահում, որ 5-10 մլն դրամ նա պետք է բերի եւ կանխիկ վճարի համապատասխան սուբյեկտներին՚:
Թե ի վերջո ինչով ավարտվեց այս պատմությունը, ապա ըստ պարոն Դումանյանի. ՙՉեմ էլ հետաքրքրվել: Կարծեմ, պետք է որ դատախազությունը հայտարարություն արած լիներ: Ես ասելիք չունեմ այս թեմայով, որովհետեւ չեմ զբաղվում այդ հարցով՚:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

