ՙԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ՚ ՌԱԴԻՈԿԱՅԱՆԸ ԿԱՍԿԱԾՆԵՐԻ ԱՌԻԹ Է ՏԱԼԻՍ
Արխիվ 12-16ՙԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ՚ ՌԱԴԻՈԿԱՅԱՆԸ ԿԱՍԿԱԾՆԵՐԻ ԱՌԻԹ Է ՏԱԼԻՍ
Մայիսի 25-ին ՙԴուրս մեր գրպանից՚ նախաձեռնությունն անցկացրեց նախազգուշացնող ավտոերթ-ակցիա, որի նպատակն էր բողոքել, որպեսզի վերացվեն կարմիր գծերը, հինգ անգամ նվազեցվեն տուգանքները, իսկ մինչ այդ դադարեցվեն բոլոր կարգի տուգանքները` մինչեւ նոր կարգի հաստատումը, ու գրանցված տուգանքների վրա եկած տույժերը հանվեն: Ուշագրավ էր այն, որ ավտոերթ-ակցիայից մեկ օր առաջ ՙԱզատություն՚ ռադիոկայանը գրել էր, թե տաքսու վարորդները մտափոխվել են, իրենց խնդիրները ներկայացրել են ոստիկանությանը, հավատում են տրված խոստումներին ու ավտոերթի կարիք այլեւս չեն տեսնում: Սա շարքային ապատեղեկատվության դրսեւորո±ւմ էր, թե± դրանից կոռուպցիայի հոտ է գալիս, ՙԻրավունքը՚ պարզեց վերոնշյալ խնդիրներով մտահոգ ակտիվիստ, կինոռեժիսոր ԱՐՇԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԻՑ.
- Ես միայն մի բան գիտեմ, որ մեր մոտից տղաներ զանգահարեցին` կարծելով, որ դա կարող է լրագրողական վրիպում լինի, բայց զանգահարելուց եւ նրանց էջի վրա գրելուց հետո, մինչեւ վերջ էլ այդ սուտ հայտարարությունը մնաց: Եվ դա, իհարկե, կասկածների առիթ է տալիս: Թե ինչ է, չեմ կարող ասել, որովհետեւ չգիտեմ: Ուղղակի, գեղեցիկ չէր, եւ սխալ քայլ էր, մանավանդ ՙԱզատություն՚ անունը կրող ռադիոկայանի համար:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

