ՙՙՔԱՌՅԱԿՈՒՄ ՈՉ ԹԵ 4 ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ, ԱՅԼ` 4 ՀՈԳԻ՞
Արխիվ 12-16ՔԱՌՅԱԿՈՒՄ ՈՉ ԹԵ 4 ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ, ԱՅԼ` 4 ՀՈԳԻ՞
Երեկ ոչ իշխանական քառյակի հերթական նիստից հետո պարզվեց, որ կրկին բարձրացվել է քառյակով հանրահավաքներ անցկացնելու եւ իշխանափոխություն անելու հարցը: Թե արդյոք ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն ականջալուր կլինեն ՀԱԿ-ին, «Իրավունքը» փորձեց հետաքրքրվել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր ԱՐՄԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՑ, սակայն միայն քառյակի անունը լսելուն պես, վերջինս արձագանքեց.
- Ես գյուղատնտես պատգամավոր եմ, ինձ քաղաքական հարցեր մի՛ տվեք: Եթե գյուղատնտեսությունից հարցեր ունեք, խնդրեմ...
Այս ամենից միայն մնում է եզրակացնել, որ քառյակը ոչ թե ԱԺ խմբակցությունների միավորում է, այլ` անձերի, եւ քառյակի ակտիվը քննարկումների մասին առանձնապես մանրամասն չի էլ տեղեկացնում իր խմբակցության պատգամավորներին: Եվ սրա արդյունքում պատգամավորները խուսափում են խոսել մի բանի մասին, ինչից ոչ մի լավ հոտ չի գալիս:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

