ՀՌՈՄԻ ՊԱՊԸ ԿԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ
Արխիվ 12-16ՀՌՈՄԻ ՊԱՊԸ ԿԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ
Միանգամայն հավանական է, որ Հռոմի պապի այցը Հայաստան կկայանա 2015 թ: Այս մասին գրում է Nouvelles d’Arménie-ին` վկայակոչելով ֆրանսիական կաթոլիկ թերթ La Croi –ին:
«90%-անոց վստահությամբ կարելի է ասել, որ եթե Աստված տա, Հռոմի պապ Ֆրանցիսկոսը 2015 թ. կժամանի Էջմիածին Հայոց Ցեղասպանության 1,5 միլիոն նահատակների սրբացման կապակցությամբ»,- ասել է Տեր Շահե վարդապետ Անանյանը` նշելով, որ այցի մասին խոսվել է Հռոմում Ֆրանցիսկոս պապի եւ Գարեգին Բ կաթողիկոսի հանդիպման ժամանակ:
Ինչպես գրում է JOURNAL LA CROIX-ը, Հայաստան Հռոմի պապի այցը մեծ սիմվոլիկ նշանակություն կունենա, քանի որ ընդգծվում է, որ Վատիկանը կճանաչի Հայոց Ցեղասպանությունը, ինչպես դա 2001 թ. արել է Հովհաննես Պողոս 2-րդը:

