ԱՆԵՏԱ ԵՐԶՆԿՅԱՆ. «ԱՐՏ ՖԵՍՏ»-ՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐՆ ՈՒՆԵՆ ԲԱՑԱՌԻԿ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Արխիվ 12-16

ԱՆԵՏԱ ԵՐԶՆԿՅԱՆ. «ԱՐՏ ՖԵՍՏ»-ՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐՆ ՈՒՆԵՆ ԲԱՑԱՌԻԿ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ


Մայիսի 10-22-ը երեւանյան այգիներում եւ մշակութային հաստատություններում եռուզեռն ապահովվել էր արդեն երկրորդ տարին անցկացվող «Արտ Ֆեստ» հանրապետական երիտասարդական բաց փառատոնը, որն իր մեջ ընդգրկել էր 6 մշակութային ճյուղեր` թատերարվեստ, կինոարվեստ, կերպարվեստ, գրաֆիկա, քանդակագործություն, լուսանկարչություն, գեղանկարչություն: Փառատոնի ավարտին արդեն բրոնզե, արծաթե եւ ոսկե մրցանակների տեսքով իրենց որոշիչ խոսքն ասացին փառատոնի մասնագիտական հանձնախմբի անդամները:

Ի դեպ, այս տարի թատերարվեստում սահմանափակվեցին միայն բրոնզե եւ արծաթե մրցանակներով: Ինչպես անցյալ, այնպես էլ այս տարի ոսկե մրցանակի արժանի աշխատանք հանձնախմբի անդամները չգտան: Իսկ արդեն կինոյի ոլորտում կարծես ամեն ինչ դրական էր` մեկ ոսկե, 2 արծաթե եւ 3 բրոնզե մրցանակակիրներ:
«Իրավունքի» հետ զրույցում կինոգետ, Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի կինոյի, հեռուստատեսության եւ անիմացիայի ֆակուլտետի դեկան, «Արտ Ֆեստ» փառատոնի հանձնախմբի անդամ, պրոֆեսոր ԱՆԵՏԱ ԵՐԶՆԿՅԱՆԸ կարեւորելով փառատոնը` շեշտեց. «Պետք է ասեմ, որ «Արտ Ֆեստը» բացառիկ փառատոներից է եւ հետաքրքիր է նրանով, որ իսկապես արվեստի տարբեր ճյուղեր են ներկայացված: «Արտ Ֆեստը»- ում երիտասարդներն ունեն բացառիկ հնարավորություն` իրար հետ շփվելու, կարծիքներով կիսվելու եւ իհարկե, ամենակարեւորն այն մթնոլորտն է` միջավայրը, որ ստեղծվում է այս փառատոնի շրջանակում: Այսինքն` հավաքվում են երիտասարդներ, ցուցադրում իրենց աշխատանքները, քննարկում,  ինչն անշուշտ խթանում է իրենց հետագա գործունեությունը: Կարեւորում եմ նման փառատոները, արդեն երկրորդ տարին փառատոնը ցույց տվեց, որ կա առաջընթաց: Իսկապես, կինոյի մասով այս տարի մենք դիտեցինք 2 անգամ ավելի շատ ֆիլմեր, քան` անցյալ տարի, եւ պիտի ասեմ, որ ընտրության հնարավորությունն ավելի մեծ էր: Երիտասարդները ներկայացնում են իրենց ֆիլմերը եւ ակնկալում` հանդիսատեսի կարծիքը լսելու, նաեւ հանձնախմբի, որն իր վերջնական կարծիքն է արտահայտում մրցանակների ձեւով: Գնահատելի է անշուշտ, եւ այն կունենա շարունակություն: Հուսամ, որ փառատոնը կընդլայնվի, գուցե նոր ձեւաչափեր կընդգրկի` սեմինարներ, կոնֆերանսներ, որոնք կբարձրացնեն արդի արվեստի հարցերը եւ ինչու` ոչ, որոշ լուծումներ ու պատասխաններ կգտնվեն»:
Խոսելով փառատոնի շրջանակներում երիտասարդ կինոգործիչների ներկայացրած ֆիլմերի որակներից, Ա. Երզնկյանը հավաստիացրեց, որ դրանք բոլորն էլ իրենց բնույթով տարբեր ֆիլմեր էին. «Ինչպես միշտ` ներկայացված ֆիլմերը շատ տարբեր էին: Նկատել եմ, որ ընդհանրապես փառատոների շրջանակներում չես կարող ասել, որ ֆիլմերը լավը կամ վատն են, նրանք այնպիսին են, ինչպիսին կան, բայց կա ընտրելու հնարավորւթյուն, ինչը շատ կարեւոր է»:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում