ԱԶԳԱՅԻՆ ՆՎԱԳԱՐԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՎԱԳԱԽՄԲԻ ՀԱՄԵՐԳԸ`ՆՎԻՐՎԱԾ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՄԱՆ ՕՐՎԱՆ

Արխիվ 12-16

ԱԶԳԱՅԻՆ ՆՎԱԳԱՐԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՎԱԳԱԽՄԲԻ ՀԱՄԵՐԳԸ`ՆՎԻՐՎԱԾ

ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՄԱՆ ՕՐՎԱՆ

 

Հայաստանի առաջին Հանրապետությունը անկախ հռչակվեց 1918 թվականի մայիսի 28-ին, մայիսյան հերոսամարտերից հետո` Սարադարապատ, Բաշ-Ապարան եւ Ղարաքիլիսա: 1915 թվականի երիտթուրքերի իրականացրած Հայոց Ցեղասպանության արդյունքում բազմաթիվ հայեր դարձել էին գաղթական, փակ էին տրանսպորտային ուղիները եւ այս ամենի հետեւանքով պետության ղեկավարներին չէր հաջողվում ստեղծել կայուն պետություն: Ուստի, Առաջին Հանրապետությանը անկախությունը հայ ժողովուրդը ձեռք բերեց ծանր եւ տեւական պայքարի արդյունքում: Չնայած Առաջին Հանրապետության Անկախությունը տեւեց ընդհամենը 2, 5 տարի, սակայն այն հայ ժողովրդի համար հիմք նախապատրաստեց ապագա հզոր պետություն ունենալու եւ կրկին անկախություն ձեռք բերելու մեծ տեսլականը: Հայերը, հերոսությամբ կարողացան ձեռք բերել իրենց Անկախությունը եւ պայքարել հանուն իրենց անկախության եւ ազատության համար: Յուրաքանչյուր տարի հայ ժողովուրդը մեծ շուքով է նշում Առաջին Հնարապետության Անկախության հռչակման օրը, այս տարի եւս բացառություն չէր, տոնական եռուզեռը սկսվել էր դեռ անկախության հռչակման նախօրեին: Մայիսի 27-ին` Հայաստանի ազգային նվագարաների պետական նվագախումբը, «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես եկավ մեծ համերգով` ձոնված առաջին Հանրապետության հռչակաման օրվան: Նվագախումբը ՀՀ վաստակավոր արտիստ, նվագախմբի ղեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր ՆՈՐԱՅՐ ԴԱՎԹՅԱՆԻ գլխավորությամբ հանդիսատեսին ներկայացրեց Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Արամ Խաչատրյանի, Խաչատուր Ավետիսյանի, Աշուղ Աշոտի, Ջիվանու եւ այլոց ստեղծագործությունները: Երկու ժամ շարունակ նվագախումն իր գանձարանի մարգարտյա էջերում պահվող լավագույն ստեղծագործություններով հիացրեց հանդիսատեսին, չէ՞ որ առջեւում հայերի համար պատմական նշանակություն ունեցող տոնն էր` Հայաստանի Առաջին Հանրապետության Անկախության հռչակման օրը: Այդ ստեղծագործություններից յուրաքանչյուրն ունի մեծ պատմություն եւ նվագախումբը այդ պատմությանը մասնակից դարձրեց նաեւ իր հանդիսատեսին: Երաժշտական կատարումները համեմվում էին հայ մեծանուն բանաստեղծների գլուխգործոցների ընթերցմամբ:

Տոնական համերգները կշարունակվեն նաեւ այսօր` մայիսի 28-ին ոչ միայն համերգասրահներում, այլեւ ամբողջ Հանրապետությունում:

 

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում