«ԿԱՏՈւՆԵՐԸ» ԱԼ. ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ԲԵՄՈԻՄ
Արխիվ 12-16«ԿԱՏՈւՆԵՐԸ» ԱԼ. ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ԲԵՄՈԻՄ
Երեկ «Գեղարվեստական կրթության միջազգային շաբաթ» ծրագրի շրջանակներում Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցում տեղի ունեցավ ըստ Է. Լ. Վեբերի «Կատուներ» մյուզիքլի երաժշտական բեմադրությունը: Մասնակցում էին հենց նույն դպրոցի սաները: Ամեն ինչ հրաշալի էր` մեծ ու փոքր «կատուներով»:
Հանդիսատեսը մեծ բավականություն էր ստացել, մի կին ոգևորված ասաց, որ զարմացած է մեր երախաների խաղից և հպարտանում է նրանցով: «Իրավունքի» հետ զրույցում, դպրոցի կազմակերպչական գծով տնօրեն ՍՈՒՍԱՆՆԱ ՄԿՐՏՉՅԱՆՆ ասաց, որ արդեն յոթ ամիս է աշխատում են նախագծի վրա, շատ դժվարին ու ծանր աշխատանքներ են կատաարվել և հույս չունեին, որ բեմադրությունը կկայանա: Սակայն, ինչպես ասում են` հույսը վերջինն է մեռնում: Ս. Մկրտչյանի խոսքով, շատ բարդ աշխատանքներից հետո երեխաներն այսօրվա ելույթով հասան իրենց նպատակին և ինչ-որ ցանկանում էին` ստացան: Հետագա պլանների մասին խոսելով տիկին Մկրտչյանը հավելեց. «Հիմա մեր նպատակն է պահել սա և դուրս հանել դպրոցի պատերից դուրս, քանի որ այս աշխատանքը, արժանի չէ մեկ անգամ ցուցադրվելուն»:
Այն մեկ, անգամ` երկու անձի կատարած աշխատանք չէր, այլ համատեղ ուժերով ստեղծված մի հրաշք: Համերգի ավարտին ելույթ ունեցավ նորաստեղծ Jazz Band խումբը և ամեն ինչ ջերմ մթնոլորտում ավարտվեց:
ԻՆՆԱ ԹՈՒՄԱՆՅԱՆ

