ՀԱՅ ՁՅՈՒԴՈԻՍՏՆԵՐԸ՝ ՕՐԵՆԲՈՒՐԳՈՒՄ
Արխիվ 12-16ՀԱՅ ՁՅՈՒԴՈԻՍՏՆԵՐԸ՝ ՕՐԵՆԲՈՒՐԳՈՒՄ
Օրենբուրգում ընթացքի մեջ է կանանց և տղամարդկանց ձյուդոյի Երոպայի գավաթի խաղարկությունը, որին 23 երկրի 272 մարզիկ է մասնակցում: Հայաստանի ձյուդոյի հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Բաբայանը մինչ մրցաշարի մեկնարկը ՙԻրավունքի՚ հետ զրույցում նշել էր, որ տղաներից լավ պայքար է ակնկալում.ՙ ՙԹիմերը պետք է մասնակցեն երկու միջազգային մրցաշարի, որից մեկը կանցկացվի Օրենբուրգում: Թեեւ թիմերից մեկի կազմում գրեթե 99%-ը երիտասարդներից մեծահասակներ տեղափոխված տղաներ են, բայց մեդալների սպասելիքներ ունեմ երկու մրցաշարերից էլ՚: Այսպիսով, մարզչի սպասելիքները մարզիկները արդարացրեցին: Տղամարդականց 60 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Գրիգոր Իվանյանը, կիսաեզրափակչում առավելության հասավ նաև լեհ ձյուդոիստ Գժեգոժ Վիեցորեկի նկատմամբ ու մտավ եզրափակիչ: Վճռորոշ գոտեմարտում Գրիգորը հանդիպեց տանտերերի՝ Ռուսաստանի ներկայացուցիչ Դմիտրի Կուլիկովի հետ և համառ պայքարում զիջելով մրցակցին՝ բավարավեց արծաթե մեդալով, որը երիտասարդ ձյուդոիստի համար վատ նվաճում չէ: 66կգ քաշային կարգում կիսաեզրափակիչ մտած Դավիթ Ղազարյանը չկարողացավ հաղթահարել ռուսաստանցի Իսլամ Խամետովի արգելքը ու 3-րդ տեղը վիճարկեց Ռուսաստանցի մեկ այլ մարզիկի՝ Հաջի Կումուկովի հետ: Դավիթն այս գոտեմարտն արդեն շատ վստահ անցկացրեց ու մաքուր (իպոն) հաղթանակ տոնեց մրցակցի նկատմամբ: Այս քաշային կարգում մեդալի էր հավակնում նաև ռուսաստանցի Ալեքսան Անտոնյանը, սակայն, նա սփոփիչ 3-րդ գոտեմարտում զիջեց Հաջի Կումուկովին և զբաղեցրեց 7 -րդ տեղը: 73 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Դավիթ Նիկողոսյանը ևս մրցանակային տեղ գրավելու հնարավորություն էր պահպանում, սակայն 2-րդ սփոփիչ գոտեմարտում տանուլ տալով ռուսաստանցի Ստանիլսավ Սկրյաբինին՝ ի վերջո գրավեց 9-րդ տեղը: Կանաց մրցաշարում 57 կգ քաշային կարգում Ռուսասատանը ներկայացնող Անահիտ Արշակյանը կիսաեզրափակչում հաղթեց ղրղզուհի Միրիմ Մոմունովային և մտավ եզրափափկիչ: Չեմպիոնական գոտեմարտում ծավալված հավասար պայքարում մարզական բախտը ժպտած Մեժեցկայային: Արշակյանը բավարարվեց արծաթե մեդալով: Իսկ ահա 52 կգ քաշային կարգում Ռուսատանի պատվիրակ Զարինա Բաբինյանը կիսաեզրփակչում պարտվեց բելառուս Դարյա Սկրիպնիկին: Արագ սթափվելով այդ անհաջողությունից՝ 3-րդ տեղի համար
պայքարում Բաբինյանը կարողացավ առավելության հասնել իր համերկրացի Անաստասիա Պոլիկարպովայի նկատմանբ: Արդեն հայտնել էինք, որ նույն 52կգ քաշային կարգում սփոփիչ գոտեմարտերի հաջող անցկացնելու դեպքում 3-րդ տեղի համար կարող է պայքարել նաև Հայաստանի ընտրանու գեղեցիկ սեռի միակ ներկայացուցիչը՝ Ժաննա Ստանկևիչը: Վերջինս հրաշալի կատարեց իր առաջ դրված խնդիրն ու նույնպես տուն է վերադառնում բրոնզե պարգևով: Հայաստանի հավաքականի ձյուդոիստուհին մեկը մյուսի ետևից հաղթեց ռուսաստանցիներ Պոլինա Մոլչանովային և Այգուլ Տաշտիմիրովային, ապա 3-րդ տեղի համար պայքարում պարտության մատնեց Ռուսաստանի ևս մեկ պատվիրակի՝ Անաստասիա Դինդյուկին ու նվաճեց բրոնզե մեդալ: Մրցաշարի 1-ին օրը տատամի ելած Հայաստանի 7 պատվիրակներից 3-ը դարձան
մրցանակակիր: 81 կգ քաշային Գեորգի Մակարյանն 1/8-րդ եզափակիչ փուլում պարտվեց ուզբեկստանցի Թեմուրխոն Տուրաևին ու դուրս մնաց հետագա մրցապայքարից, քանի որ ուզբեկ ձյուդոիստն էլ քառորդ եզրափակչում զիջեց Եվրոպայի ապագա գավաթակիր ռուսաստանցի Ասլան Լապինագովին: Իսկ ահա նույն քաշային կարգը ներկայացնող Անդրանիկ Չափարյանը լավ հանդես եկավ: Նա նախ 1/8-րդ եզրափակչում առավելության հասավ Բելառուսի պատվիրակ Սերգեյ Ցիարեշկայի, ապա քառորդ եզրափակչում մաքուր հաղթանակ տոնեց սլովակ Մաթուս Միլիչովսկու, իսկ կիսաեզրափակչում հաղթեց ուկրաինացի Յուրի Պոզնարին: Անդրանիկը եզրափակչում Գեորգիի նման բախվեց տանտերերի պատին՝ Ռուսաստանը ներկայացնող Լապինագովին: Համառ ու անզիջում պայքարն ի վերջո ավարտվեց ռուսաստանցու հաղթանակով: Չափարյանը, բավարարվեց արծաթե մեդալով, որը նույնպես հիանալի արդյունք է նման հեղինակավոր մրցաշարում: Այսպիսով՝ Հայաստանի 9 պատվիրակները Օրենբուրգում նվաճեցին 2-ական արծաթե և բրոնզե մեդալ ու այս պահի դրությամբ, երբ դեռ որոշ քաշային կարգերում մրցապայքարը շարունակվում է, մեդալների հաշվարկով ստուգատեսին մասնակցող 23 երկրի թիմային պայքարում ընթանում են 4-րդ տեղում՝ ետ մնալով միայն ռեկորդային՝ 140 մասնակից ներկայացրած Ռուսաստանի (6 ոսկե, 3 արծաթե, 13բրոնզե), Բելառուսի (2 ոսկե, 2 արծաթե) և Ֆրանսիայի (1 ոսկե, 1 արծաթե) ընտրանիներից: Նշենք, որ առայժմ մեդալների են արժանցել 6 երկրի ներկայացուցիչներ:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

