ԴԱՎԻԹ ՍԱՖԱՐՅԱՆ. ՙԿՈՒԶԵԻ ՄԻԱՅՆ ԼԱՎ ՊԱՅՔԱՐ ՑՈՒՅՑ ՏԱԼ՚
Արխիվ 12-16ԴԱՎԻԹ ՍԱՖԱՐՅԱՆ. ՙԿՈՒԶԵԻ ՄԻԱՅՆ ԼԱՎ ՊԱՅՔԱՐ ՑՈՒՅՑ ՏԱԼ՚
Վաղը ազատ ոճի հայ ըմբիշները հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանի գլխավորությամբ ելույթ կունենան Սասարիում կայանալիք միջազգային մրցաշարում: Հայաստանն այնտեղ ներկայացնելու են Գարիկ Բարսեղյանը (55 կգ), Վոլոդյա Ֆրանգուլյանը (60 կգ), Դավիթ Սաֆարյանը (65 կգ), Գրիգոր Գրիգորյանը (70 կգ), Մուսա Մուրթազալիեւը (86 կգ) ու Էդգար Ենոքյանը (97 կգ): Իր մարզավիճակի, սպասելիքների եւ առաջիկա ծրագրերի մասին ՙԻրավունքը՚ զրուցեց շարք վերադարձած աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանի հետ, ով վնասվածքի պատճառով բաց էր թողել Եվրոպայի այս տարվա առաջնությունը:
-Որքանո"վ եք պատրաստ այս մրցաշարին եւ ինչպե"ս եք գնահատում Ձեր մարզավիճակը:
- Աշխարհի առաջնությունից հետո ես մասնակցել եմ միայն մեկ մրցաշարի, որտեղ առաջին իսկ բռնվածքից հետո, որում ի դեպ հաղթեցի, ստիպված եղա մրցապայքարից դուրս գալ:
Երկար ժամանակ է մրցաշարերի չեմ մասնակցել, ուստի ինձ համար էլ է հետաքրքիր, թե ինչպես կզգամ ինձ: Մարզումներն անցնում են, ինչպես որ պլանավորել էինք, ինձ լավ եմ զգում, բայց կարեւոր է նշել, որ մարզումներն այլ բան են, իսկ մրցաշարերը` բոլորովին այլ:
- Իսկ ի"նչ սպասելիքներ ունեք այս մրցաշարից:
- Սա առաջին մրցաշարն է մեծ դադարից հետո, եւ ես չէի ցանկանա որեւէ կանխատեսումներ անել: Կուզեի միայն լավ պայքար ցույց տալ:
- Ինչ նպատակներ ու ծրագրեր ունեք` այս տարվա հետ կապված:
- Գլխավոր նպատակս Աշխարհի առաջնությունում հաջող հանդես գալն է, ինչի համար էլ թիմի մարզիչ Արայիկ Բաղդադյանն արդեն պատրաստել է մարզումների ծրագիրը` առաջիկա ամիսների համար:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

