ՄԱՐԱԾ ՇՈՈՒ-ԲԻԶՆԵՍԻ ՎԵՐՋԻՆ ՀՈՒՅՍԸ

Արխիվ 12-16

ՄԱՐԱԾ ՇՈՈՒ-ԲԻԶՆԵՍԻ ՎԵՐՋԻՆ ՀՈՒՅՍԸ


Այն, որ հայկական շոու-բիզնեսում ամեն ինչ տակն ու վրա է եղել, դա միանշանակ է ու գնալով այն հերթով ապացուցվում է: Շոուբիզնեսյան աստղերը կարծես վերջին շրջանում մոռացել են, որ իրենց հիմնական առաքելությունը երգելն է, մնացածն արդեն հանդիսատեսը կորոշի: Հիմա նրանցից շատերը կասեն` սպասեք, երգելը երգել, բա մեր PR-ն ով եւ ինչպես կապահովի, չէ որ երգելով ու հնարավոր բոլոր տարբերակներով մեզ PR-ել ենք: Այ, հենց դա է բերել այսօրվան` շոուբիզնեսյան լճացման, ինչի արդյունքում` ագրեսիան է իշխում շոու-բիզնեսում:
Վերջին շրջանում հաճախ են շոուբիզնեսյան աստղերը միմյանց հանդեպ ՙշռայլ՚ գտնվում, հիշում միմյանց թերություններն ու բարձրաձայնելով կամ բացահայտելով` դրանք հանրության քննարկման առարկա դարձնում, եւ վերջ. երազած PR-ն ապահովված է դիմացինին ոտնատակ անելու հաշվին: Ոչինչ, ինչպես ասում են` դա էլ հո լավ օրից չէ... Բայց, սպասեք, այս ամենը ցավոք միայն շոուբիզնեսյան աստղիկներով չի սահմանափակվում, խնդիրն այն է, որ ասպարեզում կան լավ էլ PR-շիկներ, որ նույնիսկ մերձավորի ու սեփական դժբախտությունը հանրայնացնելով չեն թողնում, որ իրենց գոյության մասին մոռանան նույնիսկ Հայաստանից շատ հեռու բնակվելով: Դե, տերդ մեռնի գիտություն, ինտերնետն ինչ հզոր բան է... Բայց այդ ՙհզորության՚ շնորհիվ PR-շիկներն ու աստղիկները թունավորում են հանրության կյանքը ու առիթից օգտվելով` ՙանգին գոհարներ՚ շռայլում միմյանց հասցեին` էլ քաչալ շուն, էլ գող փիսո անվանարկումներով... հետո էլ պարծենում, թե չեն պատրաստվում միմյանց ՙպոռտը՚ տեղը դնել...
Այնպես որ, ուրիշի անհաջող ելույթների, լուսանկարների եւ պահվածքի մասին բղավելուց առաջ մի պահ շրջվեք եւ ինքներդ ձեզ տեսեք հայելու մեջ` գուցե դա ավելի± սարսափելի է:

Կույտը մշակեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում