Մայիսի 23-ին կրկին հնչեց ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԸ… Ողջ օրը հագեցած էր Վերջին զանգին նվիրված միջոցառումներով, ինչն էլ ամփոփվեց Ազատության հրապարակում կազմակերպված համերգով:
Անգամ երեւանյան անձրեւը չկարողացավ փչացնել շրջանավարտների բարձր տրամադրությունը, մինչդեռ տեխնիկան իր սեւ գործն արեց: Համերգի ամենաթեժ պահին, երբ բոլորը պարում ու վայելում էին իրենց կյանքի լավագույն պահերը, իսկ երգիչ ԷՐԻԿԸ` իր կատարումով, մեծ ոգեւորություն էր ստեղծել հրապարակում, հանկարծ անջատվեց տեխնիկան եւ բեմահարթակի լույսերը: Ինչ խոսք, ոչ մի բացօթյա համերգ ապահովագրված չէ դրանից, բայց ուշագրավ էր այն, որ Էրիկը, այնուամենայնիվ, չհեռացավ բեմից, մինչդեռ նրա փոխարեն խիստ ՙպանիկա՚ էր ստեղծվել իրենց հերթին սպասող որոշ երգիչների շրջանում: Ինչեւէ, Էրիկն իրեն չկորցնելով` շրջանավարտների համար ակապելա տարբերակով երգեց Առնո Բաբաջանյանի սիրված ու հանրահայտ ՙՁՉՏՌ րսպՊօ՚ երգը: Իսկ երգին զուգահեռ նկատելի էր մի քանի երգիչների տրամադրության բացահայտ անկումը, չէ± որ քչերը կարող են չխայտառակվել առանց տեխնիկայի ելույթ ունենալուց հետո: Այնպես որ, ինչպես ասում են, դա էլ միջոցառման կազմակերպիչների բախտից էր, որ բեմում Էրիկն էր: Ի վերջո, անհարմար իրավիճակից ելքն իր վրա վերցնելով` Էրիկին հաջողվեց փրկել տոնակատարությունը տապալումից եւ իր կատարումից հետո ամենակարող տեխնիկան կարգավորվեց, ու համերգը շարունակվեց բնականոն հունով` ավարտվելով ցնցող հրավառությամբ: