ՄՀԵՐՅԱՆԻ ՉԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ ԳՈՐԾԸ ԱԼԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԽԱՆԳԱՐՈՒՄ Է ՙՄԵԾ-ՄԵԾ ԽՈՍԵԼ՚

Արխիվ 12-16

ՄՀԵՐՅԱՆԻ ՉԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ ԳՈՐԾԸ ԱԼԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԽԱՆԳԱՐՈՒՄ Է ՙՄԵԾ-ՄԵԾ ԽՈՍԵԼ՚


Մայիսի 24-ին ՀՀԿ 15-րդ համագումարին ներկա էր նաեւ ՀՀ նախկին ոստիկանապես ԱԼԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ, ով պատասխանելով Վերնիսաժում տեղի ունեցած իրադարձության մասին լրագրողների հարցին, ներկայացնում էր, թե ինչ կաներ ինքը, եթե հայտնվեր այդ իրավիճակում. ՙԵթե իմանայի, որ ֆիզիկականս կների ու առանց զենքի գործադրման կկարողանայի հարցերը լուծել զենք չէի գործադրի: Բայց եթե զգայի, որ ստիպված եմ, ինչի մասին է խոսքը, իհարկե կգործադրեի զենքս` օրինական՚: Իսկ այն հարցին, թե ի±նչ հարաբերությունների մեջ է նա գործող ոստիկանապետի հետ, պարոն Սարգսյանը նշեց, որ չնայած չի շփվում, բայց հարաբերությունները նորմալ են:
Այս օրակարգային հարցերից զատ` Ա. Սարգսյանին հիշեցրինք նաեւ մասնավորապես ՙԻրավունքի՚ հետ վաղամեռիկ փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի հոր` Պետրոս Մհերյանի զրույցներում քանիցս ներկայացված դժգոհություններ, թե իր որդու սպանության գործն Ալիկ Սարգսյանն այդպես էլ չկարողացավ կամ չցանկացավ բացահայտել: Սրա հետ կապված Ա. Սարգսյանը նշեց.
- Դե փաստը փաստ է, որ հանցագործությունը դեռ  չի բացահայտվել, եւ ամեն անգամ նույն բանը կրկնելը ոչ մի լավ բանի չի բերի: Հարկավոր է բացահայտել եւ հույս ունեմ, որ ուժային կառույցներըª հանձինս ոստիկանության, դատախազության, մի օր դա կանեն: Դրանից հետո, ովքեր անմեղ մարդկանց նկատմամբ անտեղի հերյուրանքներ ու մեղադրանքներ են ներկայացրել, բարի կլինեն ներողություն խնդրել: Իսկ Գեւորգ Մհերյանի հորը պարզապես խորհուրդ կտամ, որ եթե ինչ-որ բան գիտի, հնարավորինս շուտ ներկայացնի քննությանը. գործն ինչքան շուտ բացահայտվի, այնքան լավ:
Ազնիվ խոսքª թե իմ ժամանակով եւ թե հիմա տղաներն աշխատում են հնարավոր ուղղություններով: Ամեն ինչ ուզում են անել, քանի որ դա մի լուրջ ստվեր էր, որ ընկավ ոստիկանության եւ մեր պատվի վրա: Ես կոնկրետ իմ պատվից եմ խոսում, եւ այս պատմությունը ինչքան շուտ բացահայտվեր, այնքան իմ ճակատը բաց կլիներ ու ավելի մեծ-մեծ կխոսեի: Ամեն անգամ այս մասին խոսելիս, ներկայացնելիս, ինչ-որ տեղ լավ չեմ զգում, որ այդ գործը չի բացահայտվել:
- Մնացած բոլոր գործերը Ձեր օրոք բացահայտվե±լ են:
- Դե իմ օրոք ոնց որ թե այդ հնչեղության դեպքեր չեն եղել:
- Մհերյանի հայրը գտնում է, որ Ձեր օրոք քննության ընթացքում թերություններ ավելի շատ են եղել, եւ այդ պատճառով է, որ կծիկը չի քանդվել:
- Իմ օրոք նա նման բաներ չի ասել:
- Բայց հիմա ասում է:
- Դե բնական է, որ հիմա այդպես պետք է ասի:
- Իսկ ինչն է Ձեզ համար այդտեղ ՙբնական՚:
- Դե, որ հիմա ես չեմ աշխատում, հեշտ է ամեն ինչը բարդել նախկինի վրա, ասելով, որ եթե լավ աշխատեին, կբացահայտվեր: Այսօրվա բոլոր մարդիկ նախկինի հետ աշխատել են, եւ լավ կլիներ` հիմա էդ աթոռներին նստածներին հարցնեն, բա հիմա ինչի± չի բացահայտվում: Թող իրենց էլ հարցնեն, չէ± որ այդ մարդիկ առանցքային, լուրջ դերակատարություն են ունեցել հանցագործությունը բացահայտելու համար: Ես հիմա որ այդ պաշտոնին լինեի, թող ինձ հարցնեին:
- Բայց չէ որ Ձեր օրոք է տեղի ունեցել այդ հանցագործությունը:
- Հասկանում եմ: Բայց թե° ես, թե° այսօր քննություն իրականացնողներն ամեն ինչ արել են ու անում են: Վերցրեք աշխարհի քրեական պատմությունը, կտեսնեք, որ շատ հանցագործություններ կան, որոնք չեն բացահայտվում, կամ էլ բացահայտվում են տարիներ անց:
- Դուք վստահ եք, որ Մհերյանի գործը կբացահայտվի:
- Իհարկե վստահ եմ, համոզված եմ:
Չմոռանանք, որ Պ. Մհերյանը քանիցս հայտարարել է, թե որդու էլեկտրոնային կրիչները եւ նրանց վրա գրանցված տեղեկատվությունը քննության ժամանակ անհետացել են: Եթե այդպես է, այսինքնª մի շարք կարեւորագույն ապացույցներ ՙանհետացել են՚, ապա այսօր Մհերյանի սպանության գործը բացահայտելը դարձել է շատ ավելի դժվար, քան կարելի էր անել առաջներումª Ա. Սարգսյանի օրոք: Չմոռանանք նաեւ, որ ժամանակին հայտարարվեց այդ գործի բացահայտման մասին, անգամ մեղավորների անուններ հնչեցին: Եվ վերջ, այդպես էլ ոչ մի այլ բան առայսօր չկա:
Ի դեպ, երբ նախկին ոստիկանապետն ասում է, թե ՙիմ օրոք ոնց որ թե այդ հնչեղության դեպքեր չեն եղել՚, ապա երեւի մոռացել է ոչ պակաս աղմկահարույց ՙբանդայի գործը՚: Մինչդեռ ժամանակին հենց դա էր Ա. Սարգսյանի հպարտությունը, քանի-քանի անգամներ է հայտարարել մեծահարուստների տների թալանների տարբեր գործերը բացահայտված լինելու մասին: Բայց դե անցնում են տարիներ, իսկ ՙբանդայի գործով՚ նույնպես` ոչ մի էական տեղաշարժ: Անգամ այդպես էլ մինչ օրս չի ներկայացվել գոնե մեկ իրեղեն ապացույց, թե դա գողացվել է այսինչ մեծահարուստի տանից:
Իսկ այսքանից հետո, երբ նախկին ոստիկանապետը ՙչի նկատում՚, որ Վերնիսաժի գործի հետ կապված իր ՙխրոխտ՚ հայտարարությունները նմանվում են անմեղության կանխավարկածի կոպիտ խախտման, դա արդեն ակնարկ է այն մասին, թե նրա օրոք ինչու էին գործերն այդքան լավ ՙբացահայտվում՚:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում