ԱՆՆԱԽԱԴԵՊ ԿԱՐԿՏԱՀԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԹԵ ՀԱԿԱԿԱՐԿՏԱՅԻՆ ԲԻԶՆԵՍ

Արխիվ 12-16

ԱՆՆԱԽԱԴԵՊ ԿԱՐԿՏԱՀԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԹԵ ՀԱԿԱԿԱՐԿՏԱՅԻՆ ԲԻԶՆԵՍ


Այսպիսով, վերջին օրերին կարկտահարությունից Հայաստանում, կարծես թե, պրծում չկա: Վերջինը երեկ Արագածոտնում տեղի ունեցած կարկտահարությունն էր, որը հատկապես լուրջ վնասներ հասցրեց Արտենի գյուղին:
Արտենիի կարկտահարության մասին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը շտապել էր տեղեկացնել. ՙՆշված տարածքը ՀՀ ԱԻՆ մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության ծառայության ՄԵՎԱՆԾ ՊՈԱԿ-ի կողմից չի վերահսկվում՚:
Միգուցե: Բայց ահա Արտենիի ղեկավար Գեղամ Խլղաթյանը լրատվամիջոցներին պատմելով օրվա ընթացքում երկու անգամ տեղացած կարկուտի մասին, նաեւ հայտարարել էր` հակակարկտային կայաններից երկու ժամ կրակել են, բայց` ապարդյուն:
Այսինքն, այստեղ հակակարկտային կայաններ կան, բայց ՄԵՎԱՆԾ ՊՈԱԿ-ին չեն պատկանում, թե գյուղապետն է ամպերի գոռգոռոցը հակակարկտային կրակոցների հետ շփոթել: Բայց չէ, եթե գյուղապետն ասում է, թե կրակել են, միամտություն կլիներ մտածել, թե նա բացարձակապես տեղյակ չէ մոտակայքում հակակարկտային կայաններ լինել-չլինելուց: Մնում է մտածել, թե կա, բայց ՄԵՎԱՆԾ ՊՈԱԿ-ին չեն պատկանում: Չնայած դա էական չէ. Հայաստանում ամենուր տեղակայված են մոտավորապես նույն  տիպի հակակարկտային կայաններ, եւ եթե դրանք` անկախ պատկանելությունից կրակել են, ու մեկի փոխարեն երկու անգամ է կարկուտ եկել, ապա արդեն ուզած-չուզած պետք է վերադառնալ այդ կայանների, մեղմ ասած, կասկածելի արդյունավետության խնդրին:
Կարկտահարության մի շարք այլ դեպքերի մասին էլ ԱԻՆ-ը տեղեկացրել էր նախօրեին: Մասնավորապես. ՙՄայիսի 25-ին ժամը 11:53-ից մինչեւ 16:58-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱԻՆ մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային թվով 20 կայաններից Լոռու մարզի Մեծ Պարնի, Միխայլովկա, Լեջան, Ագարակ, Դսեղ, Վարդաբլուր, Կուրթան, Գյուլագարակ, Գարգառ, Մեդովկա գյուղերում իրականացվել են թվով 5376 կրակոց՚:
Այսինքն, թվարկված բնակավայրերից Դսեղը, ըստ ներկայացվածի, պետք է որ գտնվի ՄԵՎԱՆԾ ՊՈԱԿ-ի կողմից վերահսկվող գոտում: Բայց ահա նույն Դսեղի գյուղապետի տեղակալ Սամվել Անտոնյանն էլ իր հերթին է տեղեկացնում այն սարսափելի կարկտի մասին, որը տեղացել է իրենց գյուղում. ՙԲնակչության 70 տոկոսի տների տանիքը քարուքանդ է արել: Ոչ մի ծառի վրա, ոչ մի բան չի թողել, լրիվ պոկել-տարել է: Դաշտերու գոյություն չունի կարտոֆիլ, ցորեն, լրիվ հնձել է: Ես տարիքով մարդ եմ, իմ կյանքում նման բան չեմ տեսել, նման չափի կարկուտ չէր եղել: Եթե ամենափոքրը ձվի չափ էր, մնացածը պատկերացրեք…՚:
Այսինքն ինչ է ստացվում, որ ՄԵՎԱՆԾ ՊՈԱԿ-ի վերահսկողության գոտում գտնվող այս բնակավայրում, այն էլ հակակարկտային կայանների գործունեությունից հետո± է նման ավերածություն տեղի ունեցել: Ի դեպ, Դսեղի այս կարկտահարության մասին ԱԻՆ-ի պաշտոնական կայքում չկարողացանք տեղեկատվություն գտնել, քանի որ ենթադրաբար այդ դեպքում նշված կառույցը պետք է ընդուներ, որ գյուղն իր վերահսկողության գոտում լինելով հանդերձ` ենթարկվել է նման կարկտաջարդի: Ամեն դեպքում, գյուղաապետը փաստել է, որ հակակարկտային կայաններ տեղադրված են, ժամանակին կրակել են: Բայց մեկ է, եղած կարկտահարությունը հերթական անգամ, մեղմ ասած, կասկածի տակ է առնում այդ կայանների արդյունավետությունը:
Ընդ որում, ըստ Դսեղի գյուղապետի, պակաս ջարդ չի եղել նաեւ հարակից համայնքներում:
Մի խոսքով, հերթական անգամ կարող ենք փաստել, որ Հայաստանում տեղակայված եւ տեղակայվող հակակարկտային կայանները շատ դեպքերում գործնականում անզոր են, եթե սպասվում է սովորականից մի փոքր ուժեղ կարկուտ: Մոտավորապես այնպես, ինչպես եղավ անցած տարի Արարատյան հարթավայրի մի շարք բնակավայրերում տեղացած հայտնի կարկտահարության դեպքում: Իսկ Հայաստանն այն երկիրն է, որտեղ միշտ էլ եղել են եւ կլինեն ուժեղ կարկտահարություններ, այսինքն` եթե այս կայանները շարվեն ՀՀ-ի ամբողջ տարածքով, միեւնույն է, էլի կարկտահարության մեծ վնասների թեման օրակարգից դուրս չի գալու:
Մյուս կողմից էլ, պարբերաբար առաջ է գալիս գործող կայանների, մեղմ ասած, աննպատակահարմարության հարցը, ու այդպես էլ մինչ օրս դեռ հստակ բացատրություն չի տրվել, թե որ ուսումնասիրությունների ու եզրակացությունների վրա է նախապատվությունը տրվել հենց այս տիպին: Բայց չէ որ խոսքը նաեւ պետական հսկայական ծախսերի մասին է, ինչպես այդ կայանների տեղակայման, այնպես էլ դրանց շահագործման նպատակով: Մի խոսքով, այն տպավորությունն է, որ այս դեպքում էլ գործ ունենք ամենասովորական բիզնես շահերի ու դրա օգտին արվող անտեսանելի լոբբինգի մասին:  Բայց որ արդյունքում դա գյուղացու համար վերածվում է հարյուրավոր միլիարդների կորստի, դա էլ իր հերթին ոչ մեկը չի կարող ժխտել:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում