ՙՙՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԿԱՆ ԲԱՆԵՐ, ՈՐՈՆՔ ՉԵՍ ԿԱՐՈՂ ՍՈՍՆՁՈՎ ԿՊՑՆԵԼ՚

Արխիվ 12-16

ՙՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԿԱՆ ԲԱՆԵՐ, ՈՐՈՆՔ ՉԵՍ ԿԱՐՈՂ ՍՈՍՆՁՈՎ ԿՊՑՆԵԼ՚


Երեկ ՙԱզդակ՚ լրագրողական ակումբում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԼԵՌՆԻԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ պատասխանելով լրագրողների հարցին, թե որքանով էր սպասելի ոչ իշխանական ուժերի կողմից կառավարության ծրագիրը բոյկոտելն ու քվեարկության չմասնակցելը, նշեց, որ միանշանակ դա սպասելի էր.
-Չմասնակցելը, դեմ կամ ձեռնպահ քվեարկելը քաղաքական տեխնոլոգիաներ են: Իսկ այն, որ կառավարության ծրագրին համաձայն չէին լինելու, դրան սպասում էինք, սպասում էինք, եւ ինչ-որ տեղ դա բնական եմ համարում, չնայած նրան, որ նրանք համոզված էին, որ կառավարության ծրագիրն անցնելու է:
- Ձեր կարծիքով, ճիշտ է այն մոտեցումը, որ քննադատում, փնովում են կառավարության ծրագիրը, տարաբնույթ ելույթներ ունենում, իսկ վերջում ձեռքները լվանում` մի կողմ են նստում:
- Բոյկոտը, չմասնակցությունը ինքնանպատակ չի լինում: Տվյալ դեպքում կամ դա պետք է արդյունք ունենար, կամ արվում էր տպավորություն ստեղծելու համար: Բոլորն էլ գիտակցում էին, որ բոյկոտը ոչ մի բանի վրա չի ազդելու, եւ այնպես չի, ինչպես ներկայացնում են, թե բոլոր ոչ իշխանական ուժերը դեմ են կառավարության ծրագրին: Եվ ինչպես ՀՀ նախագահը նշեց ՀՀԿ-ի 15-րդ համագումարի ընթացքում, որ մենք մենակ չենք, մեր հետեւում են գտնվում շատ հասարակական կազմակերպություններ, այլ կուսակցություններ եւ այլն: Այսինքն` այն տպավորությունը, որ ՀՀԿ-ն մենակ է, սխալ է  եւ ոչ տեղին:
- Դուք նշեցիք, որ բոյկոտը ինքնանպատակ չի լինում: Ձեր կարծիքով` Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո քառյակը ինչի± շուրջ է համախմբվում: Եվ հնարավո±ր է, որ այս բոյկոտով փորձում են կրկին միավորվել:
- Ես եւս կարծում եմ, որ փորձում են, քանի որ չորսն էլ հասկանում են, որ մենակ իրենք որեւէ ուժ չեն ներկայացնում, իսկ միավորումը որեւէ արդյունք տալիս է` անկախ նրանից, որ թե° գաղափարապես, թե° նույնիսկ կառավարության գործունեության նկատմամբ ունեն տարբեր դրսեւորումներ: Իսկ թե ի±նչ առանցքի շուրջ կմիավորվեն, այլ խնդիր է: Սակայն եթե այդ միավորումը կլինի ոչ թե ընդդեմի, այլ` հանունի, ապա լավ է, իսկ եթե` ոչ, ապա դա հեղհեղուկ է, եւ հակված չեմ կարծելու, որ միավորումը կստացվի: Հնարավոր է` ինչ-ինչ առանցքների շուրջ միավորվեն, բայց այն, որ միավորումը այս ընթացքում արդյունք կտա, կասկածում եմ:
- Հնարավոր է ԲՀԿ-ն միանա ՀՀԿ-ին:
- Իսկ ինչու միայն ԲՀԿ-ն: Այս չորս կուսակցությունները ունեն տարբեր սկզբունքներ թե° տակտիկական, թե° ռազմավարական առումով: Իսկ տարբեր սկզբունք ունեցող կուսակցություններում 180 աստիճան փոփոխությունը կարող է հասարակության մեջ ազդի իրենց իմիջի վրա:

ՙՄԻ ՓԱՅՏԻԿԻ ՀԱՐՎԱԾՈՎ 23 ՏԱՐՎԱ ՀԱՐՑ ՉԻ ԼՈՒԾՎՈՒՄ՚

- Այդ թվում նաեւ ՕԵԿ-ի:
- Գուցե հետագայում ՕԵԿ-ն ընդդիմության մեջ տեղ ունենա, բայց հիմա դեռ այդքան էլ չկա: Նրանք հայտարարեցին, որ այսուհետ առանձին են, քաղաքական դաշտում իրենց տեղն ունեն: Իսկ եթե հետագայում իրենց նպատակները համընկնեն քառյակին, գուցեեւ միավորվեն, բայց դեռ նրանք չեն հայտարարել, եւ ինքս էլ հակված չեմ մտածելու, որ լիարժեք ընդդիմություն են: Իսկ ընդդիմությունը իշխանության մեջ կարող է պաշտոն զբաղեցնել, երբ ինչ-ինչ հարցերում իրենց նպատակները համահունչ են կառավարության հետ:
- Պարոն Ալեքսանյան, կարող եք ասել, թե ինչու կողմ քվեարկեցիք կառավարության ծրագրին, եւ ըստ ձեզ` կփոխվի± իրավիճակը մեր երկրում` կառավարության այս ծրագրով:
- Այս ծրագիրը միանգամից չի ստեղծվել եւ այն նախկին կառավարության ծրագիրն է, որն էլ հենց այնպես չէին վերցրել. դրանք ՀՀ նախագահի եւ ՀՀԿ-ի նախընտրական ծրագրերից վերցված են: Կառավարության կազմը փոխվել է, բայց` ոչ ծրագրերը: Եվ հետո ամեն ինչ կախված չէ վարչապետից ու կառավարությունից, չնայած շատ բաներ իրենցից է կախված: Եվ ասել, որ մի փայտիկի հարվածով ՀՀ նախագահն ու վարչապետը 23 տարվա կուտակված բեռը կարող են լուծել, հնարավոր չէ: Այսօրվա շատ կնճռոտ հարցեր առաջացել ու եկել են հնուց, սկսած կոռուպցիայից, մեծահարուստների անօրինական ճանապարհով հարստանալը եւ այլն:  Ես չեմ ուզում մեղադրել այն ժամանակվա իշխանություններին, քանի որ նոր էինք անկախացել, եւ այդ սխալներն ինչ-որ տեղ բնական էին: 90-ականներին կար պատերազմ, որը հաղթեցինք, նոր երկիր էինք կառուցում, անկախացանք, բայց տեղի է ունեցել վատ սեփականաշնորհում: Այն ժամանակ մեզ հարկավոր էին գործարար նախարարներ, որպեսզի ցորեն ու մթերք բերեին` երկիրը սովի չմատնվեր: Իսկ այսօր արդեն հարկավոր են փորձառու նախարարներ: Իսկ ներկայիս վարչապետը օրերս մի շատ պարզ նախադասություն ասաց, որ պետք է սկսենք մեզանից, եւ նա չասաց, որ ամեն ինչ լավ է: Նա նաեւ ընդգծեց, որ պետք է փոխվեն խաղի կանոնները, իսկ դա մեր երկրի Սահմանադրությունն է, օրենքներն են եւ այլն: Հովիկ Աբրահամյանը պատվախնդիր մարդ է, պատրաստված եւ այս մեկ ամսվա մեջ արդեն տեղաշարժեր նկատվում են:
- ՀՀԿ-ն այլեւս կոալիցիոն գործընկեր չունի, իսկ նախկինում, երբ մեղադրանքներ էին հնչում սխալների մասին, ՀՀԿ-ն այն ինչ-որ մասով կիսում էր ԲՀԿ-ի հետ: Սրանից հետո սխալների համար միայն ՀՀԿ-ն է պատասխանելու, դուք պատրա±ստ եք դրան:
- Իմ անձնական կարծիքով` կոլեկտիվ պատասխանատվությունը ամենավատ բանն է, եւ կոմունիստներին քննադատում էին դրա համար: Ես գտնում եմ, որ պատասխանատվությունը պետք է վերցնի մեկ ուժ, իրավունքներն էլ նա կրի եւ հետո էլ պատասխան տա: Ինձ եւս դուր չի գալիս, որ կուսակցական եւ քաղաքական այլ նպատակների համար կադրային շարժեր են լինում: Ես կոալիցիա ասածը չեմ ընդունել երբեք, դա հեղհեղուկ եւ ոչ մի ֆորմատ չունեցող բան է:
- Ստացվում է, որ դուք ուրախ եք, որ ԲՀԿ-ն կամ ՕԵԿ-ը այլեւս չկան  գործընկերության մեջ:
- Իհարկե ուրախ չեմ, բայց տխուր էլ չեմ: ՀՀԿ-ի դռները բաց են բոլորի առաջ: Իսկ պատասխանատվությունը, ինչ խոսք, մենք ենք կրելու, չնայած չեմ կարծում, որ չիրականանա այն, ինչ ծրագրել ենք, գոնե` մասամբ:
- Այսօր հասարակության մոտ կա անվստահություն` թե° իշխանությունների, թե° ընդդիմության նկատմամբ: Ինչպե±ս եք տեսնում այս հարցի լուծումը:
- Այո, ճիշտ եք, երբ չեն վստահում իշխանություններին, դա ինչ-որ տեղ հասկանալի է: Այսինքն, երբ մարդը վատ է ապրում, այսպես թե այնպես մեղադրում է մեզ, իսկ երբ ընդդիմությանը չեն վստահում, այստեղ արդեն պետք է լուրջ մտածել:
- Իսկ ինչու չեն վստահում ընդդիմությանը:
- Նրանց ոչ օբյեկտիվ գնահատականների համար, որոնք տալիս են իշխանություններին` ստեղծված իրավիճակի հետ կապված: Օրինակ, երբ քննարկվում էր կառավարության ծրագիրը, չգիտես ինչու, սկսեցին մեղադրել անհատ մարդկանց, Հովիկ Աբրահամյանին` ասելով այս ու այն ունես, մոռանալով, որ իրենց շարքերում եւս կան մարդիկ, ովքեր եւս շատ բաներ ունեն` սկսած բիզնեսներից: Այսինքն` նրանց քննադատությունները օբյեկտիվ չէին:
- Կարելի է ասել, որ նախկին վարչապետը լավ չի աշխատել, եւ նոր վարչապետը եկել է սխալները ուղղելու:
- Ես ոչ մեղադրում եմ եւ ոչ էլ արդարացնում եմ Տիգրան Սարգսյանին: Նա պարզապես անփորձ էր արտադրության մեջ, բայց փորձառու` շատ այլ հարցերում` սկսած բարձր տեխնոլոգիաների ներմուծումից Հայաստան եւ այլն:
- Պարոն Ալեքսանյան, եթե հաշվի առնենք կառավարության ծրագրին վերաբերող քննադատությունները, ապա կարելի± է ասել, որ գոնե ՀՅԴ-ի եւ ԲՀԿ-ի ելույթներն այդքան էլ սուր չէին: Սրանից ելնելով` Դուք հնարավոր համարո±ւմ եք նոր կոալիցիայի ձեւավորումը:
- Ամեն ինչ հնարավոր է եւ չի բացառվում քաղաքականության մեջ: Եվ ինչու միայն իրենք, այս պարագայում կարելի է առանձնացնել նաեւ Հրանտ Բագրատյանի ելույթը, որը բավականին կառուցողական էր, ինչպես նաեւ Ալիկ Արզումանյանինը: Ես սա կապում եմ նաեւ Հովիկ Աբրահամյանի անձի հետ, ով նախկինում եղել է ԱԺ նախագահ, աշխատել է շատերի հետ, նրան ճանաչում եւ վստահում են: Ինչպես նաեւ նախկին պաշտոնների ժամանակ էլ, նա խիստ կուսակցական դիրքորոշումներով հանդես չի եկել, ինչն էլ հավանաբար վստահություն է առաջացրել: Իսկ թե° ՀՀ նախագահը, թե° վարչապետը չունեն այն սկզբունքը, որ ով մեզ հետ է, ուրեմն` լավ է, իսկ ով մեր դեմ է, ուրեմն` մենք նրան դեմ ենք: Չկա նման բան, նրանք պատրաստակամ են աշխատել անգամ ընդդիմության հետ:
- Եթե ինչ-որ տեղ ընդունենք, որ դեռ գոյություն ունի ՀԱԿ դաշինք, չե±ք գտնում, որ ՀԱԿ խմբակցություն այլեւս գոյություն չունի, քանի որ խորհրդարանում հայտարարում են մի բան, սակայն խմբակցության անդամները անում են այլ բան:
- Ես միշտ ասել եմ ու կասեմ, որ եթե ՀԱԿ-ը դաշինք չլիներ, այսինքն` Տեր-Պետրոսյանը մնար ինքն իրենով, ավելի շատ հետեւորդներ կունենային, քան այս միավորումն էր, որոնք ժամանակին իրար անխնա քննադատում էին, սկզբունքային տարբերություններ ունեին: Իսկ հասարակությունը լավ հիշողություն ունի եւ նկատում է ամեն ինչ: Քաղաքականության մեջ կան բաներ, որ չի կպնում, չես կարող սոսնձով կպցնել: ՀԱԿ-ում չկա այն կորիզը, ինչը որ ուներ ՀՀ 1-ին նախագահը նախկինում: ՀԱԿ-ում հիմա կան կիսատ-պռատ փոքրիկ կուսակցություններ, որոնք չեն հիշվում, իսկ այդ մարդկանցով լոկ էֆեկտ ստեղծելով` երկար չեն կարող դիմանալ

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում