ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՉԵՆ ԴԱԴԱՐԵՑՆԻ

Արխիվ 12-16

ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՉԵՆ ԴԱԴԱՐԵՑՆԻ


Այսպիսովª մայիսի 25-ին կայացան Ուկրաինայի չարչրկված նախագահական ընտրությունները: Անշուշտª դրա սահմանադրական լինելու հարցում կան լուրջ վերապահումներ: Սակայն անկախ դրանիցª կան փաստացի արդյունքներ, որոնք, անշուշտ, դառնում են Ուկրաինայի ներքին եւ արտաքին կյանքում որոշիչ:

ՕԼԻԳԱՐԽ ՅԱՆՈՒԿՈՎԻՉԻՆ ՓՈԽԱՐԻՆՈՒՄ Է
ՕԼԻԳԱՐԽ ՊՈՐՈՇԵՆԿՈՆ


Նախª այս ընտրությունները, միգուցե մասնակի, սակայն հստակեցնում են, թե ինչ ստացավ ուկրաինական ժողովուրդն անցած տարվա մայդաններից, դրան հաջորդած իշխանափոխությունից, պատերազմից եւ այլն. սուպերօլիգարխ Յանուկովիչին փոխարինելու է գալիս մեկ այլ սուպերօլիգարխª ՙշոկոլադային արքա՚ Պյոտր Պորոշենկոն: Այսինքնª մայդաններում հավաքվող ուկրաինացիների մեծամասնության հիմնական խնդիրըª օլիգարխիային իշխանությունից զրկելը, փաստացի չիրականացավ: Ավելին. եթե առաջ օլիգարխներից միայն Յանուկովիչն էր տիրապետում իշխանական լծակներին, ապա այսօր արդեն նորընտիր նախագահից զատ մի քանի այլ օլիգարխներ եւս տաքուկ պետական աթոռներ են վերցրել եւ նույնիսկ որոշ առանցքային մարզերում վերածվել են իսկական իշխաններիª իրենց բանակներով ու նման այլ գրեթե միապետական ատրիբուտներով հանդերձ: Անշուշտ նախագահական աթոռի հաշվին թիվ 1 օլիգարխ դարձած Պորոշենկոն ինչքան էլ, որ օլիգարխիայի միասնական թեկնածուի համարում ունի, բայց հաստատ առաջիկայում փորձելու է լիակատար վերահսկողության տակ առնել մյուս օլիգարխներին: Իսկ դա նշանակում է, որ եթե ոչ այսօր-վաղը, ապա մյուս օրը Ուկրաինայում ¥կամ ինչ կմնա այդ երկրից¤ օլիգարխիկ պատերազմներն անխուսափելի են:
Մայդանական օրերին ուկրաինական ժողովուրդը նաեւ կենսամակարդակի բարձրացման խնդիր էր փորձում լուծել: Սակայն փաստացի Ուկրաինան այսօր կանգնած է դեֆոլտի շեմին, պետական պարտքը գերազանցում է ՀՆԱ-ի 70 տոկոսը եւ անշեղորեն աճելու է, հաշվի առնելով, որ մի կողմից առանց նոր արտաքին միջոցների երկիրը պարզապես սովի կմատնվի: Մյուս կողմից էլ անշեղորեն ՀՆԱ-ն է նվազում: Դրան ավելացնելով ներքին տնտեսական իսկական խառնաշփոթը, ռուսական շուկաների էական կրճատումը, հարկերի գրեթե կիսով չափ անկումը, ուկրաինական արժույթի մոտ 50 տոկոսանոց ինֆլյացիան, գնաճի թռիչքային տեմպերը, աշխատավարձերի, թոշակների, նպաստների նվազեցումները եւ բազում այլ նման գործոններ, ապա ակնհայտ է, որ կենսամակարդակի բարձրացման փոխարեն ուկրաինական ժողովուրդն ստացավ էական նվազեցում, որի լուծումը ո°չ Պորոշենկոն եւ ո°չ էլ որեւէ այլ տեսանելի լիդեր առաջիկա առնվազն մեկ տասնամյակի կտրվածքով տալ չի կարող: Իսկ դա խոսում է այն մասին, որ Յուլյա Տիմոշենկոյի խոստացած երրորդ ՙմայդանաշարը՚ միանգամայն ռեալ հասարակական հիմքեր ունի, ինչը ամենամոտ ապագայում իրեն զգացնել կտա:
Մյուս կողմից էլ իհարկեª այս նոր իրավիճակը Կիեւի համար նաեւ շանս է ¥վերջին շանսը¤ ՌԴ-ի հետ նոր մակարդակի հարաբերություններ կառուցելու համար:
Այդ  դեպքում հնարավոր են որոշ առանցքային հարցեր եւ, մասնավորապես, իսկական տնտեսական կոլապս խոստացող գազի խնդիրը լուծել: Այդ իրավիճակում հնարավոր կլինի փորձել լեզու գտնել նաեւ Դոնեցկ-Լուգանսկի հետ: Սակայն փաստն այն է, որ նոր նախագահը, այս բոլոր մարտահրավերներով հանդերձ, պետք է մեկ այլ առանցքային գործոն եւս աչքի առաջ ունենա. ուկրաինական բանակ, ըստ էության, արդեն գոյություն չունի: Հիմնական զինված ուժը տարբեր կարգավիճակներով գործող ՙԱջ սեկտորի՚ ստորաբաժանումներն են, այսինքնª փաստացի իշխանությունը երկրում այսօր պատկանում է այդ միավորման ղեկավար Դմիտրի Յարոշին: Վերջինս էլ արդեն հայտարարել է, որ լսել անգամ չի ուզում Արեւելքի հետ բանակցությունների մասին, եւ այդ առումով, թերեւս, պատահական չէր Պորոշենկոյի երեկվա այն հայտարարությունը, որ շարունակելու է ՙհակաահաբեկչական օպերացիան՚ Դոնեցկ-Լուգանսկում:

ՊԱՏԵՐԱԶՄԸ ՄՏՆՈՒՄ Է ՎՃՌԱԿԱՆ ՓՈՒԼ

Այլ բան, որ Նովոռուսիայի ինքնապաշտպանության ուժերը վերջին օրերին մի քանի խոշոր եւ հաջող օպերացիաներ ձեռնարկեցինª ցույց տալով, որ ոչ միայն հստակորեն տիրապետում են իրենց տարածքներում իրավիճակին, այլ կարող են առաջիկայում ծավալվել նաեւ հարակից մարզերում: Մի խոսքով այն, որ պատերազմն Ուկրաինայում այս ընտրություններից հետո ոչ միայն կանգ չի առնելու, այլեւ կթեւակոխի որակապես բոլորովին նոր փուլ, էս գլխից էլ ամենահավանական տարբերակն է թվում:
Բայց այս բոլոր ներուկրաինական խնդիրներով հանդերձ` մեկ այլ հանգամանք էլ նկատենք: Ինչպես հայտնի էª մայիսի 25-ին, բացի Ուկրաինայից, Եվրոպայում եւս ընտրություններ էին: Արդյունքում, ինչպես քանիցս ենթադրելու առիթ ունեցել ենք, Եվրոպական խորհրդարանում ձեւավորվում է բոլորովին նոր ուժային փոխհարաբերություն: Այսինքնª ներկայիս եվրաբյուրոկրատիայի եւ նրան ներկայացնող տարաբնույթ ռոմպեյների, բարոզուների, էշթոնների դիրքերը նկատելիորեն նվազում են ի հաշիվ ազգային պետականության գաղափարախոսության կողմնակիցների: Դա, անշուշտ, նախ եվրոպական կառույցներում է փոխում ուժային բալանսը, այսինքնª նկատելիորեն թուլացնում է ԱՄՆ-ի ազդեցությունը ԵՄ-ի վրա: Իսկ թե արդյունքում դա ինչ կերպ կազդի նախª հետխորհրդային հանրապետությունների մի մասը եվրաասոցացնելու գործընթացի, ապաª ԵՄ-Ռուսաստան հարաբերությունների վրա, իհարկեª ժամանակը ցույց կտա, սակայն արդեն իսկ կան նախանշաններ, որ այդ ազդեցությունն ամենեւին էլ Վաշինգտոնի սրտովը չի լինելու:
Այս գործոնը, անշուշտ, խոսում է ներկայիս քաղաքական գործընթացները մոտ ապագայում այլ հունով տանելու մեծ հավանականության մասին, որը կանխելու նպատակով ԱՄՆ-ի համար վերջին միջոցներից մեկը կարող է դառնալ ուկրաինական իրավիճակի նոր թեժացումն ու ռուսներին պատերազմի մեջ ներքաշելը: Համենայնդեպսª երեկ Դոնեցկում սկսված լայնամասշտաբ մարտական գործողություններն ու դրանցում ավիացիայի կիրառումը հենց այս մասին է վկայում: Իսկ Դոնեցկի օդանավակայանը վերահսկողության տակ առնելու նպատակով երեկվա ընթացքում ծավալված թեժ մարտերը եւ դրանց սկսվելուն պես Ղրիմի հայտնի ՙքաղաքավարի մարդկանց՚ նմանվող զինվորականների ի հայտ գալը խոսում է այն մասին, որ միջոցներ են ձեռնարկվում անհրաժեշտության կամ Նովոռոսիայի ուժերի անբավարարության դեպքում դեպքում տարածաշրջանի օդային դռները վերահսկելի դարձնելու ուղղությամբ: Դա եւս ակնարկ է Ուկրաինայում պատերազմի վճռական փուլ մտնելու օգտին:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում