Այն, որ ԱՇՈՏ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԸ գաղտնի դավադրությունների տեսության սիրահար է, նորություն չէ:

Արխիվ 12-16

Այն, որ ԱՇՈՏ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԸ գաղտնի դավադրությունների տեսության սիրահար է, նորություն չէ: Ըստ նրա` Կոնչիտայի միջոցով աշխարհին ու մեզ ցույց է տրված, որ կյանքից մաքսիմալ հաճույք է պետք ստանալ, եւ մարդը աշխարհ է գալիս հենց դրա համար: Դե, սպառողական հասարակության գաղափարախոսությունը միշտ էլ ավարտվում է կոնչիտաներով, դա նորություն չէ: Սակայն Մանուչարյանը զարմանալիորեն պնդում է, որ կոնչիտաները մեր երկրում պարզապես վխտում են. ՙԵթե դրա համար պետք է մարմնի վրայի բուրգերն ու փոսերը ավելացնել, ավելացնում ես, եւ ամեն ինչ հոյակապ է: Այս է մեր իդեալը, որ տվել են մեր հասարակությունը, քաղաքական գործիչները, ըստ փիլիսոփայության` Կոնչիտա են: Դուք տեսել եք, որ մի քաղաքական գործիչ ասի, եկեք դուրս գանք այդ շրջանակից` հարստություն կուտակել, ստանալ հաճույք: Եթե տեսել եք, ուրեմն` նա Կոնչիտա չէ, եթե չեք տեսել, ուրեմն` նա Կոնչիտան է, իսկ եթե չի դարձել, ուրեմն ձգտում է՚: Հետաքրքիր է, իսկ ինչպես կվերաբերվի Մանուչարյանի այս հերթական տեսությանը գործարար կորպուսը ու քաղաքական դասը...
Հիշում եք հայտնի առակը, որ հանդից վերադարձող եզան կոտոշին նստած ճանճը մեկ այլ ճանճի հարցին, թե ինչ էր անում, պատասխանում է ՙվարում էինք՚:  Դա հիշեցինք, տեսնելով ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԻ հերթական զեղումները. ՙԿառավարության հրաժարականի պարտադրումը, նոր կառավարության ձեւավորումը եւ ծրագրի քննարկումը ցույց տվեցին, որ ՙքառյակի՚ շնորհիվ Հայաստանում ստեղծվել է նոր քաղաքական իրավիճակ: Տիգրան Սարգսյանին զոհաբերեցին, կոալիցիան վերջնականապես քանդվեց, եւ ՀՀԿ-ն մնաց մեն-մենակ, իշխող օլիգարխիան դուրս եկավ ճակատի առաջին գիծ, քանզի եթե մինչեւ հիմա իշխանությունն ու կառավարությունը օգտագործել է երիտասարդ տեխնոկրատների կենդանի վահանը, պաշտոններով ինտելեկտուալների պահելով, ապա այսօր օլիգարխիան մերկացել է եւ ստանձնել է իր պաշտպանության գործը՚: Դե ինչ, նախ երազելը վնաս չէ, ուստի Զուրաբյանը հանգիստ կարող է ՙքառյակին՚ վերագրել այն, ինչը պետք է տեղի ունենար ըստ քաղաքական օրինաչափության, անկախ ՙքառյակի՚ լինել կամ չլինելուց: Ուստի զարմանալով հանդերձ, հորդորում ենք ամռան ամենատապին առաջին իսկ հորդ անձրեւի ժամանակ շտապել հայտարարելու, որ անձրեւը եղել է ՙքառյակի՚ շնորհիվ, ու դրանում անձամբ հսկայական ներդրում ունեն Տեր-Պետրոսյան եւ Զուրաբյան Լեւոնները:
Իսկ մեկ այլ ՀԱԿ-իստ` Երեւանի նախկին քաղաքապետ ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ, կառավարության հարցում զարմանալիորեն առաջնորդվում է ՙԳնա մեռի, արի սիրեմ՚ սկզբունքով: Ժամանակին Տիգրան Սարգսյանը նրանց համար լրիվ ՙքըխ՚ էր, իսկ հիմա, երբ այդ մարդը կորցրեց ոչ միայն  գործադիր լծակները, այլեւ գնում է արտերկիր դիվանագիտական աշխատանքի կամ ինչպես ընդունված է ասել` քաղաքական աքսորի, հանկարծ պուպուշ դարձավ, եւ Խաչատրյանը հիմա պնդում է, թե Տիգրան Սարգսյանի ծրագիրը շատ ավելի մասնագիտական էր:
Այն, որ վերջին քառօրյային եղել էին բավականին տգեղ եւ անընդունելի միջադեպեր` որոշ պատգամավորների եւ լրագրողների միջեւ, եւ ի դեպ, որոշ օրենսդիրների քեֆները լավ էր, դա նորություն չէ: Անշուշտ, որոշ մանդատավորների բառապաշարը այդ ընթացքում քիչ բանով էր տարբերվում հանրային ՊԵՏՔԱՐԱՆԻՑ, եւ ի դեպ, ԱԺ գրեթե բոլոր խմբակցություններից էլ, այդպիսիները գտնվեցին: Հուսանք, որ ԱԺ ղեկավարությունն ու աշխատակազմը համապատասխան աշխատանք այդպիսի, կներեք արտահայտության համար, օրենսդիրների հետ կանցկացնեն: Բայց մեզ նաեւ զարմացրեց որոշ գրանտածիծ լրագրողամերձ կառույցների հայտարարությունը, որ կառուցված էր լրիվ ընտրողաբար: Տգեղ վարքով աչքի ընկած ՀԱԿ-ի ու ՙԺառանգության՚ ներկայացուցիչներին ընդհանրապես չհիշատակեցին, ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի ներկայացուցիչներին ՙթեթեւոտ՚ դատապարտեցին, իսկ այ ՙքըխ՚ Հանրապետականներին դատապարտեցին ամենախիստ ձեւով, մի բան էլ` նույնիսկ քրեական պատասխանատվություն պահանջեցին: Լավ, գրողը տանի, արդյոք ախոռը բացելու դեպքում որեւէ նշանակություն ունի բացողի կուսակցական պատկանելությունը, թե± անպայման պետք է այդտեղ էլ ՙմերոնքական-ձերոնքական՚ խաղան: Երեւի թե, ավելի լավ է որեւէ լրագրող այդ ինքնակոչ պաշտպանների վրա հույս չդնի...
Մի զարմանալի բան էլ տեղի է ունեցել Մոսկվայում, ինչն ուղղակի հետեւանք է, այսպես կոչված, հանդուրժողականության եւ քաղաքական կոռեկտության: Երեք ՉՈՒԿՉԻՆԵՐ դատի էին տվել ռուսաց լեզվի մեծ արմատական բառարանի հեղինակներին` արժանապատվության պաշտպանության հայցի շրջանակներում: Նրանք վրդովվել էին արմատական բառարանում չուկչա բառի բացատրությունից, որի համաձայն` դա ՙմիամիտ, սահմանափակ մարդ է՚: Դատարանը, բնականաբար, մերժեց այդ հայցը, սակայն զարմանալի է, թե ինչու են բերում հանդուրժողականության եւ քաղկոռեկտության այդ հիմար չափանիշները: Եթե այդպես շարունակվի, ապա եւ մեծն լեզվաբան Դալի ոսկորները կհանեն դատելու` բազում ՙոչ կոռեկտ՚ պահերի համար, եւ Տարաս Շեւչենկոյի գերեզմանը կդառնա ամբաստանյալ, քանզի ժամանակին խորհուրդ է տվել հեռու մնալ ՙջհուդից, լեհից ու խախոլից՚...

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում