ՀԱՅ ՄԱՐԶՈՒՀԻՆԵՐԸ՝ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԿԱՆԱՆՑ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Արխիվ 12-16ՀԱՅ ՄԱՐԶՈՒՀԻՆԵՐԸ՝ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԿԱՆԱՆՑ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Մայիսի 30-ից հունիսի 8-ը Բուխարեստում կկայանա բռնցքամարտի կանանց Եվրոպայի առաջնությունը, որտեղ Հայաստանը ներկայացնեն երկու մարզուհի: 49 կգ քաշային կարգում մեր երկիրը կներկայացնի Քրիստինե Սարգսյանը, իսկ 60 կգ քաշաին կարգում հանդես կգա Աշխեն Հովհաննիսյանը:
Հունիս ամիսը հագեցած կլինի նաև տղամարդկանց հավաքականի համար: Հունիսի 2-ից 8-ը մեր բռնցքամարտիկները կմասնակցեն Չեխիայում կայանալիք միջազգային մրցաշարին: Այստեղ Հայաստանը կներկայացնեն 56 կգ քաշային Հենրիկ Մոքոյանը, 60 կգ քաշային Արամ Ավագյանը, 64 կգ քաշային Գոռ Երիցյանը, 69կգ քաշային Արման Դարչինյանը և 75 կգ քաշային Արման Հովհիկյանը:
Ավելի ուշ՝ հունիսի 8-ից 14-ը, մեր բռնցքամարտիկները կմասնակցեն արդեն Մինսկում կայանալիք միջազգային մրցաշարին: Այստեղ ռինգ դուրս կգան 64 կգ քաշային Արա Պուլուզյանը , 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը, 81 կգ քաշային Տիգրան Արմենակյանը և 91 կգ քաշային Ռաֆայել Սիմոնյանը: Մինսկում մենք բռնցքամարտիկ կունենանք նաև 52 կգ քաշային կարգում, բայց թե ով կներկայացնի Հայաստանը, առայժմ հայտնի չէ: Տեղեկատվությունը տրամադրեց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամլո ծառայությունը:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

