ՙՙԵԹԵ ԴՈՒ ՄԵԾ ԲԵՌ ԵՍ ՏԱՆՈՒՄ, ՄԵԾ ՀԱՐՎԱԾՆԵՐ ԵՍ ՍՏԱՆՈՒՄ՚
Արխիվ 12-16ՀՀԿ 15-րդ համագումարը կուլիսներում լրագրողներս հնարավորություն ունեցաք ճեպազրույց ունենալ Ազգային ժողովի նախագահ ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ:
-Պարոն Սահակյան, չորս քաղաքական ուժ չմասնակցեց ՀՀ կառավարության ծրագրի քվեարկությանը, արդյո±ք սա բոյկոտ էր:
- ՙՉէ՚ ասելու մոտեցումներ են ձեւավորվել, փորձում են հաղթահարելի դարձնել այն, ինչը կարելի է ավելի լավ օգտագործել` համագործակցելով: Իսկ բոյկոտել-չբոյկոտելը կախված է հենց իրենց հեղինակությունից, որովհետեւ քաջ գիտակցում են, որ կարելի է ավելի հզոր ճանապարհ անցնել, ավելի նոր մոտեցումներ ունենալ: Կարծում եմ, որ ինչ-որ ժամանակ շահելու որեւիցե մի խնդիր ունեն` առաջիկայում համալրելու իրենց շարքերը, եւ սա է պատճառը, որ փորձում են իրենց ՙդեմ՚-ը արտահայտել իշխանություններին:
- Իսկ ՀՀԿ խմբակցությունն այսօր խնդիր չունի±, հատկապես որ միայնակ է գործում ԱԺ-ում:
- Հանրապետականները շատ եւ շատ խնդիրներ ունեն, բայց այդ խնդիրները կապված են ժողովրդի ձեւավորված ցանկությունները եւ մոտեցումները իրագործելուն: Սա է հանրապետականների միակ խնդիրը:
- Կառավարության ծրագրի քվեարկությունը մամուլում մեծ արձագանք գտավ, եւ մատնանշվում էին որոշ պատգամավորների, մեղմ ասած, բացասական վարքագիծ դրսեւորելը:
- Կարծում եմ` ոչինչ, որ չլինի մի բան պետք է գտնել եւ ասել, բայց դրան էլ ենք մենք պատրաստ: Իսկ այսօր կարեւորը մեր համագումարն է, որին մենք շատ հաստատակամ գիտակցումով ենք գնում: Ես հիշում եմ նաեւ Հանրապետական կուսակցության ձեւավորումը: Եթե դու մեծ բեռ ես տանում, մեծ հարվածներ ես ստանում, բայց եւ իրավունք չունես հակադարձելու, այլ պետք է միշտ առաջ գնաս:
- Կառավարությունը նշում է, որ սպասվում է 5 տոկոս տնտեսական աճ, մինչդեռ միջազգային հեղինակավոր ֆինանսական կառույցները ասում են, որ 4,3 տոկոս էլ չի լինի:
- Եվ նա է կանխատեսում եւ սա, համենայնդեպս, մեր նշաձողը սա է, եւ պետք է փորձենք այն իրագործել:
- Իսկ եթե չկարողանա կառավարությունը իրագործել, ինչպիսի± գնահատականներ են լինելու:
- Նայած ինչպիսի պայմաններում չի իրագործվի: Բնական է, եթե չիրագործվի, ուրեմն` դա թերություն է, այսինքն` չկարողացան կատարել մեր ծրագիրը: Բայց ես հուսով եմ, որ հնարավորություններ կան, եւ եթե ֆորսմաժորային որեւիցե բան չխանգարի, բնականաբար, ոչ միայն 5 տոկոսի, այլ նաեւ մեր հասարակական մտածողության որոշակի արդյունքների տրամաբանություն կլինի այն առումով, որ այսօր հասարակությունը ո°չ 5 տոկոսին է հավատում, ո°չ մեզ է հավատում, ո°չ ընդդիմությանն է հավատում, ո°չ իր բարեկամին ու հարազատին: Սա ամենամեծ ցավն է, եւ կարծում եմ, որ ոչ թե անընդհատ պետք է շեշտենք այդ 5 տոկոսը, այլ պետք է միջավայր ստեղծենք, որպեսզի մարդիկ կարողանան ավելի հանգիստ եւ բարեհաճ ձեւով ապրել:
- Ազգային ժողովում մեղադրանքներ հնչեցին, թե հանրապետականների կողմից ճնշում է եղել, ինչի արդյունքում ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Կարեն Բոթոյանը դուրս եկավ խմբակցությունից եւ կողմ քվեարկեց կառավարության ծրագրին: Իրականում որեւէ ճնշում եղե±լ է:
- Ոչ, ասողները պետք է մտածեն, որ մեկ պատգամավորը որեւէ խնդիր չի լուծում: Առավել եւս, մենք նաեւ թիմային համագործակցություններ ենք ունեցել եւ դա արել ենք նպատակով, շատ վստահ, եւ այսօր էլ կարծում եմ, որ քաղաքական դաշտն այդպիսին է: Անկախ նրանից, թե կոալիցա ստեղծվեց կամ չստեղծվեց, մենք հնարավորություններ պետք է տանք, որպեսզի մյուս կուսակցությունները եւս կարողանան իրենց արարման ճանապարհը բացել:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

