ՙԵՍ ԴԵՌ ԿՊԱՐԶԵՄ, ԹԵ ՈՎ Է ՏՂԱՆԵՐԻՍ ԱՆՎԱՆ ՀԵՏ ՈՒԶՈՒՄ ԽԱՂԱԼ՚
Երեկ լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, որը հաստատեց նաեւ ոստիկանությունը, այն մասին, որ Սյունիքի նախկին մարզպետ, ներկայումս Սյունիքի ՀՀԿ կառույցի ղեկավար Սուրիկ Խաչատրյանի եղբորորդին` էյներ Խաչատրյանը, մայիսի 25-ի գիշերը Գորիսում դաժան ծեծի է ենթարկել Կուլակ մականունով, հայտնի Գուրգեն Հարությունյանի տղաներին`
Գոռ եւ Արթուր Հարությունյաններին, այնուհետեւ նրանց տարել անհայտ ուղղությամբ: Չնայած ոստիկանությունը եւս հաստատել է մամուլում շրջանառվող տեղեկությունը, սակայն մեզ հաջողվեց կապ հաստաել Գոռ եւ Արթուր Հարությունյանների մոր` Սոֆիա Հարությունյանի հետ, ով մեզ հետ զրույցում պարզապես ապշել էր լրատվամիջոցներում տեղ գտած ինֆորմացիայից. ՙԱպշել եմ ինտերնետում իմ որդիների մասին սուտ տեղեկությունները կարդալուց հետո՚: - Ես դեռ այսքան ժամանակ նման կեղտոտ սուտ չէի լսել: Սուտ-սուտ բաներ են գրում, թե իբր Էյները տղաներիս, ամոթ էլ է ասել, դաժան ծեծի է ենթարկել եւ դրան գումարած գողացել-տարել: Ոտքից գլուխ էդ ամենը սուտ է: Ես չգիտեմ, թե ով է ոստիկանություն դիմել եւ նման սուտ հայտնել իրավապահներին, մենք ոստիկանություն ընդհանրապես չենք դիմել, ավելին` դիմելու կարիք չունենք, որովհետեւ նման բան չի եղել: Մենք նոր ինտերնետի միջոցով կարդացել ենք այդ ապատեղեկատվությունը եւ չգիտենք` ինչ անենք, բայց հաստատ կպարզենք, թե ով է ուզում նման ձեւով տղաներիս անվան հետ խաղալ: Չնայած կոնկրետ իմ անձի հետ կապված ոչինչ չկա, բայց ես առավոտյան տղաներիս հետ գնալու եմ բաժին եւ պատմեմ այն, ինչ Ձեզ պատմեցի: Իսկ, թե ովքեր են այդ ապատեղեկատվությունը տրամադրել ոստիկանությանը, թող դա էլ իրավապահները պարզեն: Իմ տղաները եղել են եւ կան Էյների մտերիմ ընկերները, թող ստեր ասողը ամաչի ու պատասխան տա ոստիկաններին: ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ