ՙԵՍ ՆՈՒՅՆԻՍԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՉԵՄ ՏԱԼԻՍ ԱՌԱՋԱԴՐՈՒՄՆԵՐԻՆ ԿԱՄ ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿՆԵՐԻՆ՚
Գորիս քաղաքում շուտով տեղի կունենա քաղաքապետի ընտրություն, եւ հայտնի է, որ չորս թեկնածուներից հիմա մնացել են երկուսը, ովքեր ըստ լուրերի` նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հովանավորյալներն են: Կրկին ըստ լուրերի` թեկնածուներից մեկը`
Արա Բուդաղյանը, համարվում էր ներկայիս մարզպետ ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆԻ հովանավորյալը, ով ՙԻրավունքի՚ հետ զրույցի ժամանակ նշեց, որ չկա նման բան, ինչպես նաեւ փորձեց հերքել, որ այդ թեկնածուի ինքնաբացարկի առիթը ճնշումները չեն հանդիսացել. ՙԻմ թեկնածուն ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածուն է, ում մենք սատարելու ենք: Եղել են նաեւ այլ թեկնածուները, որոնցից մեկը իմ ընկերն է, ով էլ ստեղծված իրավիճակում պարզապես ինքնաբացարկ հայտարարեց, որովհետեւ Գորիսի համար արդյունավետ լուծումը դա էր՚: Ո±ւմ շանսերն եք առավել գնահատում հարցին` մարզպետն ասաց, որ նա գուշակություններով չի զբաղվում եւ որ իր խնդիրն է առավելագույնս ապահովել ընտրությունների համար միջավայր: Ձեզ համար մի±թե հասկանալի չէր Բուդաղյանի թեկնածություն առաջադրելու ու հանելու բուն պատճառը` հարցին, Վ. Հակոբյանը կրկին պատասխան չուներ` նշելով, որ անգամ նրա հետ չի հանդիպել, որ հասկանա` ինչու այդպես ստացվեց. ՙԵս նույնիսկ նշանակություն չեմ տալիս դրան՚: Լինելով մի ողջ մարզի ղեկավար եւ լինել այսքան անտարբեր` Գորիս քաղաքի քաղաքապետի ընտրությունների հարցում, մի±թե սա տեղավորվում է տրամաբանության մեջ` հարցին մարզպետը փորձեց արդարանալ. ՙՄիշտ էլ ընտրություններին նման բաներ լինում են, առաջադրվում են, ինքնաբացարկ են հայտարարում: Ամեն ինչ էլ փոփոխական է եւ հաստատուն չէ՚: Շփվում եք արդյոք նախկին մարզպետի հետ` հարցին ներկա մարզպետը վարանեց պատասխանել, բայց այնուհետ նշեց, որ իրենք շփվում են միայն կուսակցական ֆորմատով եւ ոչ ավելին: