«ԲԱՆԱԿՆԵՐԸ ՉԵՆ ԳՆԱՀԱՏՎՈՒՄ ԻՐԵՆՑ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՄԲ»

Արխիվ 12-16

«ԲԱՆԱԿՆԵՐԸ ՉԵՆ ԳՆԱՀԱՏՎՈՒՄ ԻՐԵՆՑ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՄԲ»

 

Մայիսի 20-ին հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Արթուր Օհանջանյանը: Իսկ մայիսի 25-ին մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել փոխգնդապետ Գարիկ Բալայանը: Այս եւ վերջերս հերթական անգամ հակառակորդի կողմից դիվերսիոն գործողություններ իրականացնելու անհաջող փորձի մասին, երեկ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ դռնփակ նիստից առաջ լրագրողների հետ զրույցում պարզաբանում տվեց ՀՀ պաշտպանության նախարար ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԸ.
-Ընդհանուր առմամբ, պետք է հասկանանք հետեւյալը, որ այդ իրավիճակը պարբերաբար կրկնվում է, այսինքն` լարվածություն միշտ էլ կա, քանի որ առաջին գծում մենք խնդիր ունենք հակառակորդի հետ: Իհարկե, պաշտպանության բանակի հատվածում փորձ եղել է` դիվերսիոն հետախուզական գործողություն իրականացնելու, բայց մեր դիրքապահները կանխել են եւ խիստ կերպով պատժել հակառակորդին: Արդյունքում հակառակորդն ունեցել է կորուստներ եւ վիրավորներ:
- Արդյոք այս ամենը պայմանավորված չէ նրանով, որ Ադրբեջանն իր բանակը համալրում է նոր սպառազինությամբ:
- Անկասկած հասկանալի է, որ Ադրբեջանի հնարավորությունները մի քիչ ավելի շատ են, բայց այն մեր կողմից վերահսկվում է: Սպառազինությունը հակառակորդի կողմից պարբերաբար թարմացվում է, բայց մենք պետք է հասկանանք հետեւյալը, որ բանակները չեն գնահատվում իրենց սպառազինությամբ: Այդ սպառազինությունները պետք է նախեւառաջ յուրացնել, պահել եւ շահագործել: Եվ նաեւ պետք են մարդիկ, որոնք կարող են պատշաճ կերպով դրանք պահել ու շահագործել: Այդ առումով այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունն ու ԼՂՀ պաշտպանության բանակը ուժերի հավասարակշռությունը` առանց մի որեւիցե երրորդ ուժի, պահպանում են` մեր զինծառայողների որակական պատրաստվածության եւ մարտական ոգու հաշվին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում