ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԸ ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ «ՀԱԳՈ՞Վ» ԷՐ
Արխիվ 12-16ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԸ ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ «ՀԱԳՈ՞Վ» ԷՐ
Երեկ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի կարգադրությամբ, ԱԺ աշխատակազմի ղեկավարի թափուր պաշտոնում նշանակվել է ՀՀ արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը:
Ընդամենը երկու օր առաջ` ՀՀԿ 15-րդ համագումարի ժամանակ, երբ լրագրողներս հետաքրքրվեցինք Հ. ԹՈՎՄԱՍՅԱՆԻՑ` նոր աշխատանքի մասին, վերջինս նշեց, որ բազմաթիվ առաջարկներ է ստացել, նույնիսկ բիզնես ոլորտից, ապա հավելեց. «Աշխատանքը նման է հագուստի, երբ փորձում ես հագուստ ընտրել, մեկն ավելի մեծ է լինում, մյուսը` ավելի փոքր, մեկ ուրիշն էլ` գրպանիդ համարժեք չի լինում: Նույնն էլ աշխատանքը, այսինքն` մեկը լավ աշխատանք է, բայց հոգեհարազատ չէ, մյուսը շատ են վճարում, բայց էլի հոգեհարազատ չէ եւ այլն: Պետք է համադրել եւ նորմալ աշխատել»: Ի դեպ, հետադարձ հայացք նետելով իր երեք տարվա նախարարական գործունեությանը` արդեն ԱԺ նորընտիր աշխատակազմի ղեկավարը անկեղծացավ. «Միգուցե, որ նորից սկսեի, ինչ-որ բաներ չէի անի»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

