ՎԱՐՉԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՇԽԱՐԱՀՌՉԱԿ ԴԻԶԱՅՆԵՐ ՄԱՅՔԼ ՎՈԼՈՀՈՋՅԱՆԻՆ

Արխիվ 12-16

ՎԱՐՉԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՇԽԱՐԱՀՌՉԱԿ ԴԻԶԱՅՆԵՐ ՄԱՅՔԼ ՎՈԼՈՀՈՋՅԱՆԻՆ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ամերիկահայ աշխարհահռչակ դիզայներ Մայքլ Արամ Վոլոհոջյանին: Կառավարության ղեկավարը ողջունել է Մայքլ Արամի գործունեության 25-ամյակի կապակցությամբ այս օրերին Երևանում անցկացվող մետաղային-դեկորատիվ աշխատանքների ցուցահանդեսի կազմակերպումը: «Գիտեմ, որ ցուցահանդեսը մեծ հետաքրքրություն է առաջացրել արվեստասերների և հասարակության լայն շրջանակների մոտ: Ուրախ եմ, որ Ձեր ստեղծագործությունների հիմքում դնում եք հայ ժողովրդի ազգային մոտեցումներն ու այդպիսով բարձր պահում մեր ազգի պատիվը ողջ աշխարհում»,- նշել է Հովիկ Աբրահամյանը: 
Վարչապետը հորդորել է անվանի դիզայներին ոչ միայն հաճախակի այցելել Հայաստան, այլև հայրենիքում հիմնել դպրոց, արվեստանոց և ծավալել բիզնես գործունեություն: Հովիկ Աբրահամյանը վստահեցրել է, որ կառավարությունը պատրաստ է ամեն կերպ աջակցել Մայքլ Արամին՝ նրա բոլոր նախաձեռնություններում: 
Հայազգի դիզայները շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ ջերմ ընդունելության, ցուցահանդեսի կազմակերպմանն աջակցելու, հնչեցված առաջարկների համար: Մայքլ Արամը սիրով պատրաստակամություն է հայտնել հետագա գործունեությունը շարունակել նաև հայրենիքում և հույս հայտնել, որ դա կնպաստի իր արվեստի տարածմանը հայրենակիցների շրջանում: 
Հանդիպման վերջում վարչապետը և Մայքլ Արամը միմյանց հուշանվերներ են հանձնել:

***

Մայքլ Արամ Վոլոհոջյանի բարձրաճաշակ արտադրանքը՝ սպասքից մինչև կահույք, վաճառվում է աշխարհի տարբեր ցուցասրահներում և մասնագիտացված 600 խանութներում: Անվանի դիզայների բազմաթիվ հեղինակավոր մրցանակներից է Eellis Island շքանշանը, որը նա ստացել է 2011 թվականին՝ ԱՄՆ-ի մշակույթում ունցած նշանակալի ավանդի համար:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում