ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐԸ ԱՐԴՅՈՒՆՔ ԿՏԱ ՄԵՂՎԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
Արխիվ 12-16ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐԸ ԱՐԴՅՈՒՆՔ ԿՏԱ ՄԵՂՎԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
Նախորդ տարի Հայաստանում արտադրվել է մոտավորպետ 2 հազար տոննա հայկական մեղր, որից ինչպես Հայաստանի մեղվաբույծների միության նախագահ Թելման Նազարյանն է փաստում, նույնիսկ 2 կիլոգրամ Եվրոպա չեն ուղարկել, քանի որ հայակական մեղրը չի համապատասխանում եվրոստանդարտներին: Այստեղ պատճառն այն է, որ մեղուներին բուժում են քիմիկատներով ինչն էլ եվրոպայում «չի անցնում»: Նախորդ տավա մեղրի բերքից միայն 6 տոննա արտահանվել է Ռուսաստան: Սովորական մեղրը շուկայում արժի 1500 դրամ, իսկ էկոլոգիապես մաքուր մեղրը` մինչեւ 40 դոլար: «Այս տարվանից սկսած ալպիական գոտիներից եւ ազատագրված տարածքներից պետք է ստանանք էկոլոգիապես մաքուր մեղր: Մեղվաբույծները պետք է քիմիայով չբուժեն մեղուների հիվանդությունները, քանի որ մենք նրանց նյութեր ենք տվել, որոնցով կարող են բուժե մեղուներին» ,-նշում է ԹԵԼՄԱՆ ՆԱԶԱՐՅԱՆԸ: Նրա խոսքով` Շվեցարիայում կա որակավորման կենտրոն, որն էլ տրամադրում է սերտեֆիկատ տարբեր երկրների մեղր արտադրողներին եւ հենց այդ սերտեֆիկատով էլ կարող են մուտք գործել եվրոպական շուկա: «Յուրաքանչյուր մեղվաբույծ եթե պահում է մեղու ու չի վաճառում ստացած բերքը, ապա նա այլեւս մեղվաբուծությամբ չի զբաղվի»,-ավելացնում է Նազարյանը: Ըստ պրն. Նազարյանի մեղվաբուծության զարգացման համար Հայաստանի լավագույն շրջաններից են համարվում Սեւանի շրջանը,Գեղարքունիքի մարզը. «Մեր բոլոր շրջաններն էլ տալիս են բարձր որակի մեղր`մենք ոոնենք 600 տեսակից ավել նեկտարատոո բոոյսեր: Հայակական մեղրից ավելի առաջադեմ մեղր գոյոոթյուն չունի,այստեղ միայն մեկ-երկու խնդիր կա` կպված քիմական բուժումների հետ, բացի այդ եթե ունենանք ալպիական գոտի մեր մեղրը մեզանից կխլեն»,-նկատում է Թ.Նազարյանը: Նա հուսով է, որ կառավարությունում տեղի ունեցող նոր փոփոխությունները կտան իրենց արդյունքը, այսինքն`մեղվաբուծության զարգացման ուղղությամբ կտարվեն աշխատանքեր: Հայկական տեխնոլոգիական ակադեմիայի նախագահ Վանուշ Դավթյանն էլ անդրադառնալով մեղվաբուծության առկա խնդիրներին նկատեց, որ անհրաժեշտ է որպեսզի ստեղծվի բարենպաստ պայմաններ մեղվաբոոծոոթյան զարգացման համար: Այժմ էլ մի շարք մասնագետներ եւ ակադեիկոսներ անըդհատ մշակում են ծրագրեր եւ կազմակերպոոմ խորհրդակցություններ`մեղվաբուծությունը զարգացնելու ճանապարհներ գտնեու համար:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

