ԱՅՍ ՏԱՐԻ ԱԿՆԿԱԼՎՈՒՄ Է ԶՈՎ ԱՄԱՌ
Արխիվ 12-16ԱՅՍ ՏԱՐԻ ԱԿՆԿԱԼՎՈՒՄ Է ԶՈՎ ԱՄԱՌ
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ, աշխարհագրական գիտությունների թեկնածու Գագիկ Սուրենյանը անդրադառնաով եղանակային առաջիկա կանխատեսումներին փաստեց, որ մինչեւ մայիսի 29-ը Հանրապետության ողջ տարածքը մանավանդ երեկոյան ժամերին կգտնվի ակտիվ ցիկլոնային դաշտում, որի հետեւանքով սպասվում է անձրեւ եւ ամպրոպ,իսկ առանձին շրջաններում կարկուտ եւ քամու ուժգնացում: «Մինչեւ մայիսի 29-ը օդի ջերմաստիճանը էապես չի փոխվելու , Արարատյան դաշտում եւ մայրաքաղաքում ջերմաստիճանը կտատանվի 13 -14 , իսկ ցերեկը` 24-25 աստիճանի տիրոյթում»,-նշեց ԳԱԳԻԿ ՍՈւՐԵՆՅԱՆԸ ընդգծելով, որ մայիսի 30-ից սկսած Հանրապետություն կներթափանցեն տաք օդային հոսանքներ`հունիսի 1-ին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով`Արարատյան դաշտում եւ Երեւանում կդիտվի 30-34, իսկ Սյունիքի հովիտներում 36 աստիճան տաքություն: Նրա փոխանցմամբ օդի ջերմաստիճանը կտաքանա հատկապես հունիսի առաջին տասնօրյակըը`տաք եղանակ է սպասվում Սյունիքի հովիտներում եւ Տավուշում: Իսկ հունիսի երկրորդ տասնօրյակում օդի ջերմաստիճանը կնվազի,հունիսի կլինի զով եւ խոնավ: Չնայած ամառվա եղանակային կանխատեսումները դեռ չեն կատարվել, սակայն Գագիկ Սունենյանը շեշտեց, որ ամեն դեպքում շոգ ամառ չի սպասվում: «Սևանա լճի մակարդակը կազմում է 1900.47 մետր, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ փոփոխություն չի գրանցվել:Այս տարի քիչ են եղել նաեւ ձյան պաշարները, որի հետեւանքով ջրամբաները քիչ են լցվել` Ախուրյանը լցված է 51 տոկոսով, Արփի լիճը` 38 տոկոսով, Ազատի ջրամբարը 67 , իսկ Ապարանի ջրամբարը 26 տոկոսով»,-տեղեցկացրեց Գ.Սուրենյանը: Այս տարի մայիս ամսվա առաջին կեսը աչքի է ընկել եղանակային չորությամբ եւ տեղի է ունեցել ջերմաստիճանի կտրուկ բարձրացում`նորմայից1-2 աստիճան բարձր: Նախորդ տարի Արագածի լանջերի ձյան բարձրությունը կազմել է 1-2 մետր, որն այս տարի բացակայում է:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

