ՀՌՈՄԻ ՊԱՊԸ ԿՀԵՌԱՆԱ , ԵՐԲ...
Արխիվ 12-16ՀՌՈՄԻ ՊԱՊԸ ԿՀԵՌԱՆԱ , ԵՐԲ...
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ հնարավոր է հեռանա, եթե զգա, որ ուժ չունի կաթոլիկ եկեղեցին կառավարելու համար: Այս մասին այսօր` մայիսի 27-ին, հայտնում է իտալական Il Sole 24 Ore թերթի կայքը:
«Այդ դեպքում ես կվարվեմ այնպես, ինչպս ինձ կհրամայի Աստված և կատարեմ Աստծու կամքը»,-ասել է Ֆրանցիսկոսը` պատասխանելով այն հարցին, թե հնարավոր է արդյո՟ք, որ նա հեռանա պաշտոնից:
Հռոմի պապը ենթադրել է, որ հետագայում իրեն հաջորդողները կհետևեն իր նախորդի` Բենեդիկտոս XVI-ի օրինակին և կհեռանան պաշտոնից, երբ կհասկանան, որ ուժ չունեն շարունակելու պաշտոնավարել:

