«ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ` ՈՐՊԵՍ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔ, ՓԱԿԵԼ ԵՎ ԼՈՒԾԱՐԵԼ»
Արխիվ 12-16«ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ` ՈՐՊԵՍ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔ, ՓԱԿԵԼ ԵՎ ԼՈՒԾԱՐԵԼ»
«Որտեղ քոնը կասես, էնդեղ էլ Բարդակչյանինը», - ահա այսպիսի գրություն թողնելով` մայիսի 23-ին ամբողջությամբ ջարդուփշուր են արել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայորդաց տների տեսուչ-տնօրեն Տ. Կոմիտաս վարդապետ Հովնանյանի մեքենայի ապակիները, վնասել են որոշ աքսեսուարներ, գողացել նվագարկիչը: Այո, պարզվում է, Երեւանի Ավետարանական եկեղեցու հովիվ` վերապատվելի Լեւոն Բարդակչյանի ընդդեմ Կոմիտաս վարդապետի արված նողկալի հայտարարությունից որոշ ժամանակ անց, նման հարձակում է կատարվել մեքենայի վրա:
Կատարվածին իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է «Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության ու վերականգնողական կենտրոնի» ղեկավար ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՄԱՐՅԱՆԸ` նշելով. «Համաձայն Մարդու իրավունքի եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածի 2-րդ մասի, առաջարկում եմ Ավետարանական եկեղեցին` որպես հասարակական անվտանգության սպառնալիք, փակել եւ լուծարել, իսկ ամբողջ գույքը
հանձնել մանկատներին»:
Նշենք, որ Մարդու իրավունքի եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածի 2-րդ մասում գրված է` «Սեփական կրոնը կամ համոզմունքները դավանելու ազատությունը ենթակա է միայն այնպիսի սահմանափակումների, որոնք սահմանված են օրենքով եւ անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` ի պաշտպանություն հասարակական անվտանգության, հասարակական կարգի, առողջության կամ բարոյականության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

