ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 1 ՄԼՆ ՄԱՐԴ ԿԱՆԳՆԱԾ Է ՀԱՑԻ ԽՆԴՐԻ ԱՌՋԵՎ
Արխիվ 12-16ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 1 ՄԼՆ ՄԱՐԴ ԿԱՆԳՆԱԾ Է ՀԱՑԻ ԽՆԴՐԻ ԱՌՋԵՎ
Հայաստանում կա 32 տոկոս աղքատություն, միջին հաշվարկներով մոտ 1 մլն մարդ, որոնք ըստ սննդի անվտանգության գիտական կենտրոնի լաբարատորիայի ղեկավար, սպառողների ազգային ասոցիացիայի գյուղ դեպարտամենտի ղեկավար Լեւոն Աճեմյանի կանգնած են հացի խնդրի առջեւ, քանի որ հացը վաճառվում է, սակայն անհայտ է ինչ կլիոգրամներով: Հաշվարկներով հացի միջին գինը գալիս է 5-6 հարյուր դրամ, իսկ լավաշի գինը նույնիսկ 1000 դրամ: «Լավ ասացվածք կա ասում են հաց չկա գաթա կեր, իսկը այս իրավիճակի համար է: Անցած տարի եւ՛«Մանչո Գրուպը» եւ՛ մեկ ընկերություն եւս իջեցրեցին ալյուրի գինը` 1650 դրամով, սակայն դրանից հետո հացի գները չնվազեցին, ավելին`կանգնեցին իրենց արժեքին եւ քաշի հաշվին ավելի բարձրացան: Այստեղ գազի ու էլեկտրաէներգիայի խնդիրը կար, բայց ինչու նվազեց հացի քաշը»,-ընդգծում է ԼԵՎՈՆ ԱՃԵՄՅԱՆԸ: Նրա խոսքով`1 մլն մարդ ունի հացի խնդիր եւ պետությունը պետք է վերահսկի հացի հետ կապված բոլոր գործընթացները: Հեծանիվ չհորինելով նա փաստում է, որ ՌԴ Կրասնոդարի երկրամասում պետությունը վերահսկում է 40 անուն գյուղատնտեսական մթերքներ եւ սահմանել է արժեք, որի դեպքում էլ արտադրողները իրավունք չունեն արտադրանքի գինը բարձրացնել: «Պետությունը կամ պետք է սուբսիդավորի կամ էլ հարցը լուծի: Մեր հաց արտադրող ընկերությունները այժմ երանի են տալիս, որ մեկ տարի երաշտ լինի ցորենի արժեքը բարձրանա, քանի որ եթե այդ տարի բարձրանա հաջորդ տարի ինչ էլ լինի այլեևս չի իջնի»,-նշում է պրն. Աճեմյանը:
Անդրադառնալով խնդրին Հայաստանի սպառողների ազգային ակադեմիա իրավաբանական անձանց միության և սպառողների ազգային ասոցիացիայի փոխնախագահ Մելիտա Արիստակեսյանը վկայում է, որ 2008 թվականի եղել է կառավարության որոշում`հացի հասատատագրված քաշի վերաբերյալ եւ այժմ այդ հաստատագրումը պարտադիր է, հակառակ դեպքում կան տուգանքներ: «Շուկաներում անցկացվել է մոնիթորինգ, սակայն հացի գնի հաստատագրում չի հաջողվել կատարել, քանի որ շատ տեղերում խանութներ որոշեցին որ կփակվեն, ալյուրը թանգանում է նրանք այդպես չեն կարող աշխատել եւ այլն եւ այլն »,-նկատում է ՄԵԼԻՏԱ ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆԸ:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

