«ՆԵՐՔԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՊՏՈՒՂ-ԲԱՆՋԱՐԵՂԵՆԻ ՈՐԱԿԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ՎՆԱՍԱԿԱՐ ՆՅՈՒԹԵՐԸ ՉԻ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ»

Արխիվ 12-16

«ՆԵՐՔԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՊՏՈՒՂ-ԲԱՆՋԱՐԵՂԵՆԻ ՈՐԱԿԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ՎՆԱՍԱԿԱՐ ՆՅՈՒԹԵՐԸ ՉԻ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ»

Սննդի անվտանգության գիտական կենտրոնի լաբարատորիայի ղեկավար, կենսաբանական գիտությունների թեկնածու, սպառողների ազգային ասոցիացիայի գյուղ դեպարտամենտի ղեկավար Լեւոն Աճեմյանի խոսքով`եթե Հայաստանում որոշ չափով վերահսկվում է դեպի արտաքին շուկա դուրս բերվող պտուղ-բանջարեղենի որակական հատկանիշները եւ վնասակար նյութերը ապա ներքին շուկայում այդ վերահսկոությունը ընդհանրապես չի իրականացվում: Հայաստանը առեւտրի միջազգային կազմակերպության անդամ է եւ պարտավոր է հետեւել պտուղ-բանջարեղենի որակին , անվտանգությունը ոչ միայն արտաքին շուկայում այլեւ ներքին շուկայում: Ըստ Լ. Աճեմյանի գյուղատնտեսական ապրանքերի վնասակարությունը հիմնականում պայմանավորված է նրանց մեջ բույսերի պաշտպանության համար օգտագործվող քիմիական միջոցների` պեստիցիդների եւ ծանր մետաղների առակայությամբ , ինչպես նաեւ նիտրատների նորմայից բարձր պարունակությամբ: «Բույսերի աշտպանության պեստիցիդների մնացորդները բերքի մեջ կարող են հայտնվել, երբ չի պահպանվում վերջին սրսկումներից մինչեւ բերքահավաք ընկած ժամանակահատվածի անվտանգության ժամկետը, որը կոչվում է սպասաման ժամկետ: Իսկ նիտրատները հայտնվում են այն դեպքում, երբ չարաշահվում է ազոտական պարարտանյութը: Բազմաթիվ հետազոտություններ վկայում են որ եւ՛ քիմիական միջոցների մնացորդները եւ՛ նիտրատների բարձր քանակությունը խիստ վնասակար են օրգանիզմի համար: Նրանց հաճախակի կուտակումը օրգանիզմում ունենում է քրոնիկական ազդեցություն, ավելի լավ է դրանցից գրանցվի սուր թունավորման դեպք, քան թե քրոնիկան ազդեցություն լինի »,-ընդգծում է բանախոսը եւ հավելում , որ համապատասխան մարմինները մտածում են , որ եթե բողոքողներ չկան ուրեմն այս ոլորտու չկա նաեւ խնդիր: Նա փաստում է, որ խնդրը բազմիցս է բարձրաձայնել, սակայն ներքին շուկայի համար չկան արձագանքեր`սայլը տեղից չի շարժվում, քանի որ ներքին շուկան կանոնակարգված չէ, այսինքն, հիմնականում վերավաճառողներ են. «Այս դեպքում դժվար է` գնաս ո՞ւմ ստուգես, վերավաճառողը չգիտի թե ումից է գնել տվյալ մթերքը»: Բացի այդ` քիմիական միջոցների մնացորդների ստուգումը դժվար է այն պատճառով, որ գոյություն չունի արագընթաց մեթոդներ: «Վերջին տարիների երիտասարդացել է քաղցկեղը, սիրտ-անոթային հիվանդությունները, անպտղությունը թե՛ կանաց թե՛ տղամարդկանց մոտ: Եկեք մի պահ մտածենք թե այս ամենը ինչո՞ւ է այսպես: Լավ է ոչնչացնել վնասակար մթերքները եւ ունենալ առողջ սերունդ թե՞ թողնենք, որ այդ մթերքները վաճառվեն »,-բարձրաձայնում է Լ.Աճեմյանը: Նա նաեւ նշում է, որ վտանգավոր են ջերմատներում աճեցված պտուղ-բանջարեղենները. «Մեր բախտը բերել է, որ մենք ջերմատներում հիմնականում աճեցնում ենք վարունգ եւ լոլիկ: Ջերմատան պայմաններում հնարավոր չէ աճեցնել պտուղ-բանջարեղեն առանց հաճախակի պեստիցիդների մնացորդների եւ պարարտանյութերի օգտագործման »:

Այս առումով նա կարեւորում է տեղեկատվական դաշտի ապահովումը, քանի որ մթերք արտադրողների 90 տոկոսը չգիտի, թե ինչ վտանգավորություն է իրենից ներկայացնում պեստիցիդը եւ այլ թունավոր նյութեր:Մթերք արտադրողներին այդ ամենի մասին իրազեկելու համար անհրաժեշտ է ապահովել տեղեկատվական դաշտը:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում