ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻՆՔ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱՆ ՍՈՎՈՐԵԼ ԳԱԱԱ-ՈՒՄ

Արխիվ 12-16

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻՆՔ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱՆ ՍՈՎՈՐԵԼ ԳԱԱԱ-ՈՒՄ

Հայաստանում հաշմանադամություն ունեցող անձանց համար բարձրագույն կրթություն ստանալը այդքան էլ հեշտ չէ, քանի որ կան եւ՛ ֆինանսական խնդիրներ եւ՛ որոշ ԲՈՒՀ-ի շենքային պայմաններ հարմարեցված չեն նրանց համար: Այդ պատճառով էլ նրանցից շատ շատերը ավարտելով դպրոցը չեն ունենում հնարավորություն ավելի զարգացնելու իրենց կարողությունները, սա եւս մեկ պատճառ է, որ հաշմանդամություն ունեցող անձինք մեկուսանան հասարակությունից: Խնդիրը լուծելու անհրաժեշտությամբ Հայաստանի Գեղեցիկ Արվեստների Ազգային Ակադեմիան (ԳԱԱԱ) հաշմանադամություն ունեցող անձնաց բարձրագույն եւ միջին մասանգիտական կրթություն տրամադրելու վերաբերյալ Երեւանի քաղաքապետին ներկայացրել է կրթական ծրագիր, որը արժանացել է քաղաքապետի հավանությանը եւ այդ ծրագրի հիման վրա երկու կողմերի միջեւ կնքվել է համաձայնագիր: «Նախորդ տարի ես եղա Նորքի խուլ ու համրերի դպրոցում եւ տեսա, որ այնտեղ սովորում են բավականին շնորհալի երեխաներ , սակայն ֆինանսական խնդիրների պատճառով նրանք չէին կարող ստանալ բարձրագուն կրթություն: Գաղափարը առաջացավ այդ ժամանակ `աջակցել, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձինք եւս ստանան կրթություն: Մեր առաջարկը այսպիսին էր`ուսման վարձի 60 տոկոսը վճարում է Երեւանի քաղաքապետարանը, 30 տոկոսը`ակադեմիան, իսկ 10 տոկոսը`դիմորդը: Մենք այստեղ այնպես ենք արել, որ դիմորդը վճարելով վարձի 10 տոկոսը դառնա իր կրթության մասնակիցը եւ իրեն լիարժեք զգա, հոգեբանորեն ավելի լավ վիճակում լինի»,-փաստում է Հայաստանի Գեղեցիկ Արվեստների Ազգային Ակադեմիայի հիմնադիր-ռեկտոր ԷԴՈՒԱՐԴ ՍԵԴՐԱԿՅԱՆԸ:

Ռեկտորի խոսքով` հաշմանդամություն ունեցող անձինք իրենց հասարակության լիարժեք անդամ զգալու համար եւ հետագայում իրենց ընտանիքների հոգսերը հոգալու համար անհրաժեշտ է, որպեսզի նրանք կարողանան աշխատել, հետեւաբար հարկավոր է, որ նրանք ստանան բարձրագույն եւ միջին մասնագիտական կրթություն: Ակադեմիայում արդեն կա 18 տեղ, որտեղ կարող են դիմել հաշմանդամություն ունեցող անձինք, տեղերի թիվը սահմանափակ չէ եւ տարեցտարի`կապված դիմորդներ թվի հետ այն կավելանա: «Մեր շենքային պայմանները`սկսած արհեստանոցներից լիովին բավարար են հաշմանդամություն ունեցող անձանց կրթության համար: Բոլոր հարմարությունները կան, որպեսզի նրանք կարողանան ազատ տեղաշարժվել: Կա համարեցված վերելակ և թեքահարթակ»,-նշում է Սեդրակյանը:

Բացի շենքային պայմաններից ակադեմիան հաշմանդամություն ունեցող անձանց կրթության համար պայմանավորվածություն է ձեռք բերել խուլ ու համրերի դպրոցի հետ, որպեսզի վերջինս տրամադրի մասնագետներ: Ըստ Էդուարդ Սեդրակյանի հաշմանդամություն ունեցող անձնաց համար ամեն մի անհարմարություն արդեն իսկ նրանց իրավունքերի ոտնահարում է, ուստի բոլորը հավասար են: Է.Սեդրակյանը ուրախությամբ ընդգծեց մեկ ուրախալի հանգամանք, որ վերջին երկու տարիների ընթացքում հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներին եւ իրավունքներին սկսել են ավելի շատ ուշադրություն դարձնել: Պրն. Սեդրակյանը նաեւ հավելեց, որ ակադեմիան պատրաստ է աշխատանքի ընդունել հաշմանադամություն ունեցող այն դիմորդներին, ովքեր գերազանց առաջադիմությամբ կավարտեն ակադեմիան:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում