ՀՀ-ՈՒՄ ԱՐՏԱԳԱՂԹՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿՈՎ ԱՌԱՋԻՆ ՏԵՂՈՒՄ Է ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԸ
Արխիվ 12-16ՀՀ-ՈՒՄ ԱՐՏԱԳԱՂԹՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿՈՎ ԱՌԱՋԻՆ ՏԵՂՈՒՄ Է ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԸ
Ըստ «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանի Հայաստանում ներկայումս պետք է բնակվեր 5 մլն մարդ, սակայն այսօր Հայաստանի բնակչության թիվը հասնում է 2,5 մլնի: Ռուսաստանի Դաշնությունում պաշտոնապես գրանցված հայերի թիվը հասանում է 1,5 մլնի, իսկ 1 մլն հայ էլ աշխատում են առանց պաշտոնական գրանցման: Սոցիոլոգի խոսքով` եւս 1, 5 մլն հայ բնակվում է Եվրոպայում, Ղազախստանում ,Ուկրաինայում ընդ որում այստեղ բնակվող հայերի թվաքնակի վերաբերյալ տվյալներ չկան: Նրա տվյալներով հայերի մեծ մասը արտագաղթում է Ռուսաստան, ԱՄՆ, Ուկրանինա, որոշ մասն էլ մեկնում է Թուրքիա: «Ռուսաստանի Դաշնությունը մեծ հաճույքով է ընդունում հայերին , վերջին օրենքները որ ընդունեց, դա բոլորովին էլ հայերի դեմ չէր ուղղված: Ռուսները մտահոգված են, որ ազգագրական պատկերը արմատապես չփոխվի»:
Արտագաղթողները տարվա կտրվածքով Հայաստան են ուղարկում 2, 5-3 մլրդ դոլար , որից 2 մլրդը գալիս է Ռուսաստանից: Ադիբեկյանը ընդգծեց է, որ ամենավտանգավորը այն է, երբ մարդիկ արտագաղթում են ընտանիքներով: «Միգրացիան ունի եւ՛ դրական եւ՛ բացասական կողմեր, պարզապես հավասարակշռությունը պետք է պահպանվի եւ մշակվի ծրագիր, որպեսզի երկիրը չհայաթափվի , ինչպես այսօր մեզ մոտ է: Իսկ այն բնակչությունը, որը ապրում է Հայաստանում կարողանա ապահովել իր համար բարեկեցիկ կյանք: Հայաստանում անհրաժեշտ են 10-20 խոշոր ձեռնարկություն, որտեղ հնարավորութուն կունենա աշխատել 1 մլն մարդ, սակայն այս ուղղությամբ ոչինչ չի արվում »: Անդրադառնալով «Իրավունքի» այն հարցին, թե Հայաստանի հատկապես ո՞ր մարզից են շատ արտագաղթում եւ նրանցից քանի՞ տոկոսն են վերադառնում հայրենիք սոցիոլոգը նշեց, որ նախկինում սփյուռքի նախարարությանը ներկայացրել է ծրագիր` ուսումնասիրել նորաստեղծ սփյուռքը , նրա խնդիրներն ու կարողությունները , սակայն մինչեւ այսօր արձագանքներ չի եղել, որից հնարավոր էր հստակեցվեր վերադարձողների թիվը: «Արտագաղթողների թվաքանակով առաջին տեղում է Գեղարքունիքի մարզը, այնուհետեւ Լոռին`Վանձոր քաղաքը : Չնայած Կապանում կան գործարաններ, որոնք ինչ-որ տեղ կանխում են արտագաղթը, սակայն պետք է ասեմ, որ Սյունքի մարզի ամեն 5-րդ ընտանիք ապրում է դրսից ուղարկած գումարներով: Երեւան քաղաքի մասին էլ չխոսեմ , քանի որ իմ շրջապատի դասախոսների միայն 60 տոկոսը աշխատում է ՌԴ-ում»,-հավելեց Ահարոն Ադիբեկյանը:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

