ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՈՒԺԱՅԻՆՆԵՐԸ ՌՄԲԱԿՈԾՈՒՄ ԵՆ ԴՈՆԵՑԿԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԸ
Արխիվ 12-16ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՈՒԺԱՅԻՆՆԵՐԸ ՌՄԲԱԿՈԾՈՒՄ ԵՆ ԴՈՆԵՑԿԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԸ
Ուկրաինայի ուժայինները օդից ռմբակոծում են Դոնեցկի օդանավակայանը, օդ է բարձրացվել գրոհային ավիացիան: РИА Новости –ի փոխանցմամբ, այս մասին հաղորդվում է ինքնահռչակված Դոնեցկի ժողովրդական հանրապետության ներկայացուցիչների Twitter-ի միկրոբլոգում: Օդանավակայանը դադարեցրել է չվերթների սպասարկումը տեղական ժամանակով ժամը 07:00-ից: Ավելի վաղ ականատեսները հայտնել էին, որ Դոնեցկի օդանավակայանի կողմից պայթյուններ են լսվում, քաղաքի վրայով թռչում են ռազմական ուղղաթիռներ և ինքնաթիռներ, օդանավակայանում ԴԺՀ-ի և ուկրաինական զինվորականների միջև փոխհրաձգություն է սկսվել: «Ուկրաինացի օկուպանտները հրթիռային հարվածներ են հասցնում Դոնեցկի միջազգային օդանավակայանին: Դոնեցկի օդում ռազմական ինքնաթիռներ և ուղղաթիռներ են: Օդանավակայանի վրա են հարձակվել 3 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ», – ասվում է հաղորդագրությունում:

