"ՄՀԵՐՅԱՆԻ ՀՈՐԸ ԽՈՐՀՈՒՐԴ ԿՏԱՄ, ԵԹԵ ԲԱՆ ԳԻՏԻ ՀԱՅՏԻ ՔՆՆՈՒԹՅԱՆԸ"
Արխիվ 12-16"ՄՀԵՐՅԱՆԻ ՀՈՐԸ ԽՈՐՀՈՒՐԴ ԿՏԱՄ, ԵԹԵ ԲԱՆ ԳԻՏԻ ՀԱՅՏԻ ՔՆՆՈՒԹՅԱՆԸ"
"Իրավունք"-ի հետ վաղամեռիկ փոխոստիկանապես Գեւորգ Մհերյանի հայրը` Պետրոս Մհերյանը որոշակի դժգոհություններ էր հայտնում նախկին ոստիկանապես Ալիկ Սարգսյանի կողմից իրականացվող, որդու սպանության հետ կապված քննության նկատմամբ: Սրա հետ կապված Ա. Սարգսյանը մեզ հետ զրույցում նշեց.
- Դե փաստը փաստ է, որ հանցագործությունը դեռ չի բացահայտնվել եւ ամեն անգամ նույն բանը կրկնելը ոչ մի լավ բանի չի բերի: Հարկավոր է բացահայտել եւ հույս ունեմ, որ ուժային կառույցները, հանձինս ոստիկանությունը, դատախազությունը, մի օր կբացահայտեն: Իսկ Գեւորգ Մհերյանի հորը պարզապես խորհուրդ կտամ, որ եթե ինչ որ բան գիտի հնարավորինս շուտ ներկայացնի քննությանը:
Նախկին ոստիկանապետի մեկնաբանությունը փոխոստիկանապետի սպանության մանրամասների մասին կարդացեք «Իրավունք»-ի վաղվա տպագիր մամուլում:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

