ՄԵԿՈՒՍԱՑՎԱԾ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱՆԽԵԼ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ

Արխիվ 12-16

ՄԵԿՈՒՍԱՑՎԱԾ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱՆԽԵԼ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ

Մայիսի 23-ին Ծաղկաձորում մեկնարկեց ՀՀ ոստիկանության և զանգվածային լրատվության միջոցների ու հասարակական կազմակերպությունների համագործակցության հարցերին նվիրված երկօրյա կլոր սեղան-քննարկումը, որը կազմակերպվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ:
Քննարկման թեմաներն են ՀՀ ոստիկանության բարեփոխումների ներկայիս զարգացումները և ոստիկանության ու հասարակության համագործակցության գնահատումը:
Կլոր սեղանը բացեց ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Ա. Ահարոնյանը:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ ընդգծեց ինչպես ոստիկանություն-հասարակություն համագործակցության, այնպես էլ նման քննարկումների կարևությունը. «Ներկայիս ժողովրդավարական հասարակությունում ոստիկանության աշխատանքի գնահատման հիմնական չափանիշը ոստիկանության հանդեպ հանրային վստահության մակարդակն է: Մեկուսացված, առանց հանրային աջակցության գործող ոստիկանությունը չի կարող արդյունավետ կերպով կանխել հանցագործությունները, ապահովել մարդկանց անվտանգությունը և պահպանել հասարակական կարգը: Քննարկումը կարծում եմ կնպաստի ոստիկանության և հանրության միջև ավելի արդյունավետ փոխըմբռմանը»:
ՀՀ ոստիկանության շտաբի պետ Վարդան Եղիազարյանը կլոր սեղանի մասնակիցներին փոխանցելով ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի բարեմաղթանքները՝ բարձր գնահատեց ոստիկանության և զանգվածային լրատվության միջոցների ու հասարակական կազմակերպությունների համագործակցությունը. «Կլոր սեղանը հնարավորություն կընձեռի առավել հանգամանալից անդրադառնալ ոստիկանությունում ընթացող բարեփոխումների իրականացման մի շարք ուղղություններին, բարձրաձայնել այն շոշափելի հաջողությունները, որոնք ձեռք են բերվել առ այսօր և ներկայացնել ապագա ծրագրերը: Նմանատիպ համաժողովի անցկացումը կօգնի բարձրացնել իրազեկվածությունը ոստիկանությունում ընթացող գործընթացների վերաբերյալ, ինչպես և ավելի ամրապնդել հասարակություն-ոստիկանություն կապը և զարգացնել համագործակցությունը զանգվածային լրատվական միջոցների ու հասարակական կազմակերպությունների հետ, վեր հանել այն խնդիրները և բացթողումները, որոնք հաստատ կան մեր աշխատանքում, բայց հաճախ անտեսանելի են մեզ համար, և նախանշել դրանց վերացման ուղղություններն ու եղանակները, և, որն ամենակարևորն է, ստեղծել ու ամրապնդել վստահության մթնորոլրտ»:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում