«ՌԵԱԼԸ» ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱՅԻ ԳԱՎԱԹԱԿԻՐ
Արխիվ 12-16«ՌԵԱԼԸ» ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱՅԻ ԳԱՎԱԹԱԿԻՐ
Մադրիդի «Ռեալը» ռեկորդային՝ 10-րդ անգամ հռչակվեց Եվրոպայի ուժեղագույն ֆուտբոլային ակումբ: Չեմպիոնների լիգայի եզրափակչում մադրիդցիները 92րոպե պարտվելով, լրացուցիչ ժամանակում 4:1 հաշվով հաղթեցին Իսպանիայի նորընծա չեմպիոն Մադրիդի «Աթլետիկոյին»:
Լիսաբոնի «Դա Լուշ» ստադիոնում կայացած հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով: Եեեւ հանդիպամն առաջին գոկային պահը 32-րդ րոպեին ստեղծեցին մադրիդցիները, բայց «Ռեալի» ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլը շեղ հարվածեց հարմար դիրքից: Իսկ քիչ անց Ուրուգվայի հավաքականի պաշտպան Դիեգո Գոդինն անկյունային հարվածի խաղարկման արդյունքում, օգտվելով Իկեր Կասիլյասի սխալից գլխի հարվածով առաջ մղեց «Աթլետիկոյին»: Այսպիսով
առաջին խաղակեսը ավարտվեց Դիեգո Սիմեոնեի թիմի հաղթանակով՝ 1:0 հաշվով: Ընդմիջումից հետո «Ռեալն» արդեն մեծ ուժեր էր կենտրոնացրել հարձակման գծում: 57-րդ րոպեին Անչելոտին կատարեց կրկնակի փոխարինում՝ Սամի Խեդիարայի եւ Ֆաբիու Կոենտրաուի փոխարեն խաղադաշտ դուրս բերելով Իսկոյին ու Մարսելոյին: Հանդիպման 92 րոպեների ընթացքում մադրիդցիները պարտվում էին, թվում էր թե «Աթլետիկոյին» ոչինչ չի բաժանի Եվրոպայի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարում երկրորդ հաղթանակից, սակայն 93-րդ րոպեին Իսպանիայի հավաքականի պաշտպան Սերխիո Ռամոսն անկյունայինի խաղարկման արդյունքում գրավեց մրցակցի դարպասն ու փրկեց «Ռեալին»
պարտությունից:
Խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, 110-րդ րոպեին Գարեթ Բեյլն ավարտին հասցրեց Անխել Դի Մարիայի սկսած գրոհը՝ առաջ մղելով Արքայական ակումբին: Այնուհետեւ Մարսելոն ու Կրիշտիանու Ռոնալդուն հաշիվը դարձրեցին խոշոր: Ռոնալդուն ռեկորդային 17 գոլով ճանաչվեց մրցաշարի լավագույն ռմբարկու: «Ռեալը» 12 տարվա ընդմիջումից հետո դարձյալ հաղթեց Չեմպիոնների լիգայում:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

