Էնդոկրինոլոգ. «ՎԱՀԱՆԱՁԵՎ ԳԵՂՁԸ ՄԱՐԴՈՒ ՕՐԳԱՆԻԶՄՈՒՄ ԽՄԲԱՎԱՐԻ ԴԵՐ Է ՏԱՆՈՒՄ»

Արխիվ 12-16

Էնդոկրինոլոգ. «ՎԱՀԱՆԱՁԵՎ ԳԵՂՁԸ ՄԱՐԴՈՒ ՕՐԳԱՆԻԶՄՈՒՄ  ԽՄԲԱՎԱՐԻ ԴԵՐ Է ՏԱՆՈՒՄ»

 

Վահանաձեւ գեղձի հիվանդությունները Հայաստանում բավական տարածված են:  Այդ մասին այսօր «Ազդակ» լրագրողական ակումբում ասաց էնդոկրինոլոգ ԲԱՄԻՆԵ ԲԱՂՐԱՄՅԱՆԸ:

«Վերջին տարիներին ավելացել են վահանաձեւ գեղձի հիվանդությունների քանակը: Դա, իհարկե, բացատրվում է  նաեւ այն հանգամանքով, որ  բնակչությունը, բժիշկները ավելի ուշադիր, զգոն են դարձել այս խնդրի վերաբերյալ. մարդիկ ավելի հաճախակի են հետազոտվում»,- շեշտեց բժշկուհին:

«Իրավունքի» հարցին, թե հատկապես, որ շրջանում է ավելի տարածված վահանաձեւ գեղձի հիվանդությունները, Բ. Բաղրամյանը հետեւյալ կերպ արձագանքեց. «Ավելի շատ երիտասարդ ակտիվ կյանք վարող մարդկանց շրջանում:  Վահանաձեւ գեղձի պատճառ կարող են հանդիսանալ` սթրեսները, քրոնիկ հիվանդությունները, կանանց համար` հղիությունը,  ծննդաբերությունը, ինչպես նաեւ կլիմակտերիկ շրջանը նաեւ սեռահասունացման տարիքը»:

Բ. Բաղրամյանը նկատեց, որ կանանց մոտ ավելի հաճախակի են հանդիպում վահանաձեւ գեղձի հետ կապված հիվանդությունները, քան տղամարդկանց մոտ:

Բժշկուհին շեշտեց, որ վահանաձեւ գեղձը բավական կարեւոր օրգան է: Այն մեծ դեր է կատարում օրգանիզմում: «Ասել, թե վահանաձեւ գեղձի հիվանդությունն, որ օրգան համակարգի վրա կարող է ազդել, հնարավոր չէ: Մարդու օրգանիզմում վահանաձեւ գեղձը խմբավարի դեր է տանում: Այն, կարծես, չափ է տալիս այլ օրգան-համակարգերին, որպեսզի համահունչ լինի աշխատանքը»:

Վահանաձեւ գեղձի հիվանդություն ունեցող անհատներին բժշկուհին խորհուրդ է տալիս օգտագործել յոդով հարուստ սննդամթերք. ցանկացած ծովային մթերք:


Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում