«ՊԱՇՏՈՆՅԱ ԲԱՐԵԿԱՄ ՈՒՆԵՆԱԼ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ, ՈՐ ՊԵՏՔ Է ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ ՕԳՏՎԵՆ ԱՅԴ ԲԱՐԵԿԱՄԻ ՊԱՇՏՈՆԻՑ»

Արխիվ 12-16

ՀՀ վարչապետ. «ՊԱՇՏՈՆՅԱ ԲԱՐԵԿԱՄ ՈՒՆԵՆԱԼ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ, ՈՐ ՊԵՏՔ Է ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ ՕԳՏՎԵՆ ԱՅԴ ԲԱՐԵԿԱՄԻ ՊԱՇՏՈՆԻՑ»

 

Այսօր տեղի ունեցած ՀՀԿ 15-րդ համագումարի ժամանակ, մինչ կժամաներ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, լրագրողների հետ զրույցում մի շարք հարցերի պատասխաններ տվեց ՀՀ վարչապետ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ` մասնավորապես անդրադառնալով գործարար պաշտոնյաներին հարկային դաշտ բերելու իր որոշմանը:

- Պարոն վարչապետ, հաջողվե՞ց  գտնել գործարար պաշտոնյաների:

- Գտնողը դուք պետք է լինեք: Ես, իհարկե, չեմ փնտրելու եւ նաեւ ակնկալում եմ ձեր աջակցությունը: Նորից ուզում եմ կրկնել իմ տեսակետը` որեւէ նախարար իրավունք չունի գործարարությամբ զբաղվելու: Եթե կան դեպքեր, մատնանշեք:

- Իսկ երբ ոչ թե կոնկրետ պաշտոնյան է զբաղվում գործարարությամբ, այլ իր բարեկամը…

- Եթե պաշտոնյայի բարեկամը զբաղվում է գործարարությամբ, այստեղ պետք է տարանջատել, թե ինչու բիզնես ունի: Պաշտոնյա բարեկամ ունենալը չի նշանակում, որ պետք է օգտվեն այդ բարեկամի պաշտոնից եւ հարկային դաշտում չայտնվեն: Օրինակ, ես դատապարտում եմ այն պաշտոնյային, ում որդին, ում բարեկամը կօգտվի իր բարկամի պաշտոնից եւ հարկային դաշտում չի հայտնվի: Դրա համար հանձնարարել եմ, որ հատուկ ուշադրություն դարձնեն այն բոլոր նախարարների, ընդհանրապես պաշտոնյաների բարեկամներին, ովքեր զբաղվում են բիզնեսով եւ հետաքրքրվեն` հարկերը վճարո՞ւմ են, թե՞` ոչ: Եվ դա մենք անելու ենք, ինչպես ասել եմ, սկսելով մեր մերձավորներից, առաջինը` իմ: Միշտ հարց են տալիս, թե ինչու, որովհետեւ իմ եղբայրը զբաղվում է գործարարությամբ, թող գնան ստուգեն, հարկերը վճարո՞ւմ է: Հետեւաբար, եթե վարչապետի եղբայրը ներկայացնում է, ապա պարտավոր են նախարարներն էլ, բոլորն էլ ներկայացնել:

- Իսկ ինչո՞ւ մինչ այս ստուգումներ չեն կատարվել:

-Ես «մինչեւ այս»-ի մասին չեմ խոսում, այլ խոսում եմ մեր պայմանավորվածությունների մասին: Հիմա ամեն կառավարություն, ամեն վարչապետ իր մոտեցումներն ունի: Միշտ էլ արվել է, յուրաքանչյուր լրատվութուն, մամուլի հայտարարություն, տեղեկատվություն ստուգվել է: Ուղղակի, ես ակնհայտ Ազգային ժողովում տեսա, որ պատգամավորներ կան, որոնք անհիմն հայտարարություններ են անում, թե իբր ես հանդիպման ժամանակ գործարարներին ասել եմ`գոնե 90 տոկոսով եկեք հարկային դաշտ, 10-ը` ոչ: Նման հայտարարություն չի եղել, պարզապես, փաստերը աղավաղում են: Եվ ես դա դիտարկում եմ խառնաշփոթ ստեղծելու միտում:

- Ասում են` Ձեր եւ գործարարների հանդիպման ժամանակ պաշտոնյաներից մեկն ասել է, որ եթե բոլորը օրենքով աշխատեն, ինքն էլ օրենքով կաշխատի:

- Այո, ասել է Սամվել Ալեքսանյանը, քանի որ բոլորը իրեն մատնանշում են: Ես նաեւ գնահատում եմ իր անկեղծությունը: Նա հայտարարեց, որ ինքը պատրաստ է դառնալ օրինակ, եթե բոլորը աշխատեն հարկային դաշտում:

- Այնուամենայնիվ, ի՞նչ փուլում է պաշտոնյա գործարարներին հարկային դաշտ բերելու գործընթացը:

- Հիմա ֆինանսների նախարարությունը հանդիպումներ է ունենում բոլոր գործարարների ներկայացուցիչների հետ եւ փորձում են նաեւ իրենց տեսակետները, դիտողությունները, առաջարկությունները հաշվի առնել: Մենք ուզում ենք լինել իրենց մեջ, հասկանալ, թե օբյեկտիվ խնդիրը որն է, որպեսզի դրանք վերացնենք եւ ոչ թե վարչարարական մոթոդով ասենք` պիտի տաք եւ այլն: Դա ինձ համար շատ կարեւոր է, որ մենք մուրճի տարբերակով չգնանք առաջ, այլ հակառակը, իրենց հետ խոսենք, շփվենք, համագործակցենք: Եվ իմ կարծիքով սա շատ ճիշտ տեսակետ է, որպեսզի որոշում կայացնենք եւ այդ որոշմանը նորից անդրադառնալու կարիք չլինի:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում