ԱԺ նախագահ. «ԵԹԵ ԴՈՒ ՄԵԾ ԲԵՌ ԵՍ ՏԱՆՈՒՄ, ՄԵԾ ՀԱՐՎԱԾՆԵՐ ԵՍ ՍՏԱՆՈՒՄ»

Արխիվ 12-16

ԱԺ նախագահ. «ԵԹԵ ԴՈՒ ՄԵԾ ԲԵՌ ԵՍ ՏԱՆՈՒՄ, ՄԵԾ ՀԱՐՎԱԾՆԵՐ ԵՍ ՍՏԱՆՈՒՄ»

 

Այսօր կարեւորագույն իրադարձություն էր Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամների համար, քանի Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում կայացավ ՀՀԿ 15-րդ համագումարը: Համագումարին ներկա էին երկրի գլխավոր դեմքեր, նախկին եւ ներկա ՀՀԿ-ական նախարարներ, պատգամավորներ, ինչպես նաեւ գործընկեր կուսակցություններից ներկայացված պատվիրակություններ: Մինչ կմեկնարկեր համագումարը, լրագրողներս հնարավորություն ունեցաք ճեպազրույց ունենալ Ազգային ժողովի նախագահ ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ:

- Պարոն Սահակյան, չորս քաղաքական ուժ չմասնակցեց ՀՀ կառավարության ծրագրի քվեարկությանը, արդյո՞ք սա բոյկոտ էր:

- «Չէ» ասելու մոտեցումներ են ձեւավորվել, փորձում են հաղթահարելի դարձնել այն, ինչը կարելի է ավելի լավ օգտագործել` համագործակցելով: Իսկ բոյկոտել-չբոյկոտելը կախված է հենց իրենց հեղինակությունից, որովհետեւ քաջ գիտակցում են, որ կարելի է ավելի հզոր ճանապարհ անցնել, ավելի նոր մոտեցումներ ունենալ: Կարծում եմ, որ ինչ-որ ժամանակ շահելու որեւիցե մի խնդիր ունեն` առաջիկայում համալրելու իրենց շարքերը, եւ սա է պատճառը, որ փորձում են իրենց «դեմ»-ը արտահայտել իշխանություններին:

- Իսկ ՀՀԿ խմբակցությունն այսօր խնդիր չունի՞, հատկապես որ միայնակ է գործում ԱԺ-ում:

- Հանրապետականները շատ եւ շատ խնդիրներ ունեն, բայց այդ խնդիրները կապված են ժողովրդի ձեւավորված ցանկությունները եւ մոտեցումները իրագործելուն: Սա է հանրապետականների միակ խնդիրը:

- Կառավարության ծրագրի քվեարկությունը մամուլում մեծ արձագանք գտավ եւ մատնանշվում էին որոշ պատգամավորների, մեղմ ասած, բացասական վարքագիծ դրսեւորելը:

- Կարծում եմ` ոչինչ, որ չլինի մի բան պետք է գտնել եւ ասել, բայց դրան էլ ենք մենք պատրաստ: Իսկ այսօր կարեւորը մեր համագումարն է, որին մենք շատ հաստատակամ գիտակցումով ենք գնում: Ես հիշում եմ նաեւ ձեւավորումը Հանրապետական կուսակցության: Եթե դու մեծ բեռ ես տանում, մեծ հարվածներ ես ստանում, բայց եւ իրավունք չունես հակադարձելու, այլ պետք է միշտ առաջ գնաս:

- Կառավարությունը նշում է, որ սպասվում է 5 տոկոս տնտեսական աճ, մինչդեռ միջազգային հեղինակավոր ֆինանսական կառույցները ասում են, որ 4,3 տոկոս էլ չի լինի:

- Եվ նա է կանխատեսում եւ սա, համենայն դեպս, մեր նշաձողը սա է եւ պետք է փորձենք այն իրագործել:

- Իսկ եթե չկարողանա կառավարությունը իրագործել, ինչպիսի՞ գնահատականներ են լինելու:

- Նայած ինչպիսի պայմաններում չի իրագործվի: Բնական է, եթե չիրագործվի, ուրեմն ` դա թերություն է, այսինքն` չկարողացան կատարել մեր ծրագիրը: Բայց ես հուսով եմ, որ հնարավորություններ կան, եւ եթե ֆորսմաժորային որեւիցե բան չխանգարի, բնականաբար, ոչ միայն 5 տոկոսի, այլ նաեւ մեր հասարակական մտածողության որոշակի արդյունքների տրամաբանություն կլինի այն առումով, որ այսօր հասարակությունը ո՛չ 5 տոկոսին է հավատում, ո՛չ մեզ է հավատում, ո՛չ ընդդիմությանն է հավատում, ո՛չ իր բարեկամին ու հարազատին: Սա ամենամեծ ցավն է եւ կարծում եմ, որ ոչ թե անընդհատ պետք է շեշտենք այդ 5 տոկոսը, այլ պետք է միջավայր ստեղծենք, որպեսզի մարդիկ կարողանան ավելի հանգիստ եւ բարեհաճ ձեւով ապրել:

-  Ազգային ժողովում մեղադրանքներ հնչեցին, թե հանրապետականների կողմից ճնշում է եղել, ինչի արդյունքում ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Կարեն Բոթոյանը դուրս եկավ խմբակցությունից եւ կողմ քվեարկեց կառավարության ծրագրին: Իրականում որեւէ ճնշում եղե՞լ է:

- Ոչ, ասողները պետք է մտածեն, որ մեկ պատգամավորը որեւէ խնդիր չի լուծում: Առավել եւս մենք նաեւ թիմային համագործակցություններ ենք ունեցել եւ դա արել ենք նպատակով, շատ վստահ եւ այսօր էլ կարծում եմ, որ քաղաքական դաշտն այդպիսին է: Անկախ նրանից, թե կոալիցա ստեղծվեց կամ չստեղծվեց,  մենք հնարավորություններ պետք է տանք, որպեսզի մյուս կուսակցությունները եւս կարողանան իրենց արարման ճանապարհը բացել:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում