ԵՐԳՉՈՒՀԻ ՄԻԼԵՆԱ ՄԵԼԻՔՅԱՆ. «ՈՒՂԻՂ 11 ՏԱՐԻ ԱՌԱՋ ԱՅՍ ՕՐԸ ԵՍ ՆՈՒՅՆՔԱՆ ՈՒՐԱԽ ԷԻ»
Արխիվ 12-16ԵՐԳՉՈՒՀԻ ՄԻԼԵՆԱ ՄԵԼԻՔՅԱՆ. «ՈՒՂԻՂ 11 ՏԱՐԻ ԱՌԱՋ ԱՅՍ ՕՐԸ ԵՍ ՆՈՒՅՆՔԱՆ ՈՒՐԱԽ ԷԻ»
Երեկվա վերջինզանգյան հաճելի տրամադրությունը դեռ երկար կմնա այս տարվա շրջանավարտների, ինչպես նաեւ` նրանց հարազատների հուշերում: Երգի պետական թատրոնի մեներգչուհի ՄԻԼԵՆԱ ՄԵԼԻՔՅԱՆԻ համար Վերջին զանգն իր կյանքի անմոռանալի օրերից մեկն է:
«Իրավունքի» հետ զրույցում Միլենան հիշողությունների գիրկն ընկնելով` պատմեց. «Ուղիղ 11 տարի առաջ այս օրը ես նույնքան կենսախինդ եւ ուրախ էի, որքան այսօրվա շրջանավարտները, որովհետեւ ավարտել էի դպրոցս եւ մտնում էի արդեն մեծ կյանք: Ճիշտ է, այն ժամանակ ամեն ինչ մի քիչ այլ էր` թե՛ այդ օրը նշելու արարողակարգը, եւ թե՛առհասարակ, մտածողությունը, բայց, այսօր, երբ տեսնում եմ, թե երեխաներն ինչպես են ուրախանում` կարելի է ասել իրոք Վերջին զանգի «քեֆ» են անում, ինչն իրենց ամբողջ կյանքում, իրենց մտքում եւ հոգում իր ուրույն տեղն է թողնելու: Ինչեւէ, շրջանավարտներին մաղթում եմ, որպեսզի ճիշտ կողմանորոշվեն իրենց կյանքի ամենակարեւոր ընտրության` մասնագիտության մեջ եւ իրենց մուտքը մեծ կյանք լինի բարով»:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

