ՀՀԿ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄՆՈՒՄ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՓՈԽԱՐԻՆԵՑ ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ

Արխիվ 12-16

ՀՀԿ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄՆՈՒՄ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՓՈԽԱՐԻՆԵՑ ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ

 

Կայացավ ՀՀԿ 15-րդ համագումարը, որին նախնական տվյալներով ներկա էին 1808 պատվիրակություններից 1728-ը, որը ընտրված պատվիրակների 2/3-ն է կազմում: Համագումարի օրակարգում ՀՀԿ նախագահի եւ ՀՀԿ վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունից հետո սպասվում էր ՀՀԿ նախագահի ընտրությունը, ինչի արդյունքում բաց քվեարկությամբ եւ միաձայն վերընտրվեց ներկայացված միակ թեկնածուն` ՀՀ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության ղեկավար ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ: ՀՀԿ նախագահի ընտրությանը հաջորդեց ՀՀԿ գործադիր մարմնի անդամների ընտրությունը, որտեղ որոշակի փոփոխություն եղավ: ՀՀ նախագահ Ս. Սարգսյանը նախ առաջարկեց ներկաներին առաջարկներով հանդես գալ` ՀՀԿ գործադիր մարմնի անդամների ընտրության հետ կապված, ապա հրապարակեց. «Ինձ մոտ հետեւյալ ցուցակն է. քանի որ ինձ արդեն ընտրեցիք ՀՀԿ նախագահ, ցուցակում առաջինը ես եմ, այնուհետեւ Գալուստ Սահակյանը, Հովիկ Աբրահամյանը, Արմեն Աշոտյանը, Կարեն Ավագյանը, Վահրամ Բաղդասարյանը, Գագիկ Բեգլարյանը, Դերենիկ Դումանյանը, Ռազմիկ Զոհրաբյանը, Գուրգեն Թադեւոսյանը, Մուշեղ Մարգարյանը, Կարեն Կարապետյանը, Հրանուշ Հակոբյանը, Դավիթ Հարությունյանը, Տարոն Մարգարյանը, Գագիկ Մինասյանը, Հերմինե Նաղդալյանը, Սամվել Նիկոյանը, Էդուարդ Շարմազանովը: Ինչպես նկատեցիք, ընդամենը մեկ փոփոխություն է առաջարկվում: Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, ինչպես բոլորին հայտնի է, անցնում է դիվանագիտական ծառայության, հետեւաբար երկրում չի լինելու, ուստի` նպատակահարմար գտանք, որ այս փուլում Տիգրան Սարգսյանը ՀՀԿ գործադիր մարմինը թողնի եւ լինի մեր խորհրդի կազմում: Եվ նրա փոխարեն մենք առաջարկում ենք, որպեսզի գործադիր մարմնի անդամ ընտրվի Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը»:

Այս ընտրությունն էլ կայացավ բաց քվեարկությամբ եւ ընդունվեց միաձայն:

Ի դեպ, նշենք, որ  համագումարին ներկա էին երկրի գլխավոր դեմքերը` ՀՀ նախագահը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Հավելենք նաեւ, որ բացի նոր կառավարության ներկայացուցիչներից, համագումարին ներկա էին նաեւ հին կառավարության ներկայացուցիչները` ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում