ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՍԽԱԼ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՋԱՑՆՈՒՄ Է ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՄԻ ՇԱՐՔ ԽՆԴԻՐՆԵՐ
Արխիվ 12-16ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՍԽԱԼ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՋԱՑՆՈՒՄ Է ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՄԻ ՇԱՐՔ ԽՆԴԻՐՆԵՐ
Ըստ «Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի տնօրեն Անուշ Ալեքսանյանի մասնագիտության սխալ ընտրությունը մարդկանց մոտ կարող է առաջացնել հոգեբանական մի շարք խնդիրներ: Առաջին հերթին վերբերում է մոտիվացիային: Մսնագիտության սխալ ընտրության դեպքում մարդը ոչ մեծ ցանկությամբ է կատարում իր վրա դրված մասնագիտական պարտականությունները: Եթե մարդը վերլուծող չէ, այս դեպքում ամեն ինչ ավելի կարող է բարդանալ, քանի որ նա չի գիտակցում, որ խնդիրը սխալ ընտրության մեջ է: Այսօր մեր շրջապատում էլ կան բազմաթիվ մարդիկ, ովքեր իրենց վերպահված գործառույթները լիարժեք չեն իրականացնում: «Այստեղ պատճառները շատ են, իսկ գլխավորը`տվյալ մարդը այդ պաշտոնին համապատասխան չէ, չի ցանկանում կատարել իր պարտականությունները, որովհետեւ նրա հնարավորությունները տվյալ աշխատանքը կատարելու համար բավարար չեն: Այս ամենի արդյուքնում էլ ունենում ենք դժգոհ, կյանքից չբավարարված մարդիկ , ինչ արդյունքում էլ նրանք ունենում են խորը դեպրեսիա»,- «Իրավունքի» հետ զրույցում նշեց ԱՆՈՒՇ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ:
Հոգեբանի խոսքով մասնագիտական կողմնորշման հարցերով երեխաների հետ պետք է զբաղվել դեռ տարրական դասարաններից: Դրանց համար ավելի երկար ժամանակ է պահանջվում, քան դրա մասին կարելի է պատկերացնել: Այսօր այս խնդրով սկսել են զբաղվել ավագ դպրոցից , հետեւաբար այդ տարիքում են պատանիները որոշակի գաղափար կազմում մասնգիտությունների վերաբերյալ: Դպրոցականները պատկերացնում են, որ երջանիկ լինելու գլխավոր պայմանը բժիշկ կամ իրավաբան լինելն է: «Մասնագիտական կողմնորաշման հարցում երեխաների հետ պետք է վերլուծական շատ աշխատանքներ տարվեն, որպեսզի նրանք գիտակցեն, թե ինչու են ընտրում տվյալ մասնագիտությունը: Մեր երկրում այսօր լուրջ խնդիր է, որ միջին մասնագիտական կրթության ոլորտը անտեսվում է, չնայած վերջերս այդ ուղղությամբ որոշակի աշխատանքեր տարվում են »,-փաստեց հոգեբանը: Մարդկանց մեծ մասին աշխատանքի մեջ հետաքրքրում է աշխատավարձը, այդ հանգամանքը իրոք կարեւոր է եւ շատ դեպքերում խթանիչ, սակայն հոգեբանի կարծիքով ոչ միակ խթանիչը: Եթե անձը ընտրել է մասնագիտություն եւ այս մասնագիտությունը իրեն համապատասխանում է, դրանով զբաղվելը զարգացնում է նրա տարբեր ունակությունները, ապա տվյալ անձի մոտ կփոքրանա աշխատավարձի բարձր լիելու կարեւորությունը:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

