ՌՈԲՈՏԸ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ ՍՈՒՐՃ ՄԱՏՈՒՑԵՑ
Արխիվ 12-16ՌՈԲՈՏԸ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ ՍՈՒՐՃ ՄԱՏՈՒՑԵՑ

Մայիսի 26-ի` Երևանի պետական կամերային թատրոնում, կկայանա սցենարիստներ Արմեն Վարդանյանի և Էդգար Կոստանդյանի «Քիթ- Cut» ներկայացման առաջնախաղը: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմեցին ներկայացման մասնակիցները:
«Քիթ- Cut» ներկայացման ռեժիսորը դերասան Կարապետ Բալյանն է: Նա նաև հանդիսանում է ներկայացման հերոսներից մեկը:
Ի դեպ, դերերում հանդես կգան նաև դերասաններ՝ Անդրանիկ Հարությունյանն ու Լիլի Միքայելյանը: Լիլին ներկայացման մեջ մարմնավորելու է միանգամից մի քանի կերպար:
Բանախոսների հավաստմամբ` ներկայացումն իր տեսակով առաջինն է Հայաստանում... Օգտագործվել են նորագույն տեխնոլոգիայի հնարքներ, օրինակ՝ ռոբոտ: Վերջինս, ի դեպ, ներկայացման անշունչ դերակատարներից մեկն է:
Ներկայացման բոլոր գործողությունները կատարավում են Հայաստանում: Իրենց քթերից չդժգոհող երկու հոգի, հասնելով 2080 թվական, տեսնում են, որ բոլորն վիրահատել են իրենց քթերը, միայն իրենք են մնացել: Ինչեւէ, տարբեր արկածների միջով անցնելով, հերոսներն այդպես էլ չեն հասկանում՝ արժե՞, որ իրենք էլ բոլորի նման վիրահատեն իրենց քթերը, թե՞ ոչ:
Ի դեպ, ասուլիսի ընթացքում լրագրողները նաև ռոբոտի հետ էլ շփվեցին: Վերջինս անսպասելի սուրճ մատուցեց ԶԼՄ ներկայացուցիչներին:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

