ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻ ՂՈՂԱՆՋՆԵՐԸ ՀՆՉԵՑԻՆ ՆԱԵՎ ՀԱՅՏՆԻՆԵՐԻ ՏԱՆԸ

Արխիվ 12-16

ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻ ՂՈՂԱՆՋՆԵՐԸ ՀՆՉԵՑԻՆ ՆԱԵՎ ՀԱՅՏՆԻՆԵՐԻ ՏԱՆԸ


Ամեն անգամ Վերջին զանգն առանձնահատուկ հուշեր է արթնացնում յուրաքանչյուրի մոտ, այդ հուշերն ու զգացողությունները ծնողի համար կրկնապատկվում են, երբ հատկապես շրջանավարտ են դառնում երեխաները կամ էլ մտերիմ անձնավորությունը:

Այսօր այդ զգացողություններով պարուրված էին նաեւ հայտնիները.


Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասանուհի ԶԱՐՈՒՀԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ որդին` Գրիգորը, նույնպես շրջանավարտ է: Դերասանուհին որդուն շնորհավորելով նման բարեմաղթանք է հղել. «Շնորհավոր, անուշ տղաս, կյանք մտնելով `միշտ մնա ազնիվ , արդար, շիտակ, ինչպես կաս, միշտ հիշիր, որ դու ունես ամուր հենարան` դա քո ընտանիքն է, Աստված պահապան»:


ՀՀ Վաստակավոր արտիստ, դուդուկահար ԿԱՄՈ ՍԵՅՐԱՆՅԱՆԻ որդին` Լեւոնը եւս, շատ աշակերտների նման, այսօր նշեց իր Վերջին զանգը: Կամո Սեյրանյանը շրջանավարտներին` այդ թվում նաեւ իր որդուն, երկու կատարումով շնորհավորեց Ազատության հրապարակում կայացած համերգի ընթացքում:


Երգչուհի ԱՆԱՀԻՏ ՇԱՀԲԱԶՅԱՆԻ քույրը` Արմինեն, եւս մտավ նոր կյանք` վերջինզանգյան ղողանջների հնչյուններից հետո: Երգչուհին` ի դեմս Արմինեի, շնորհավորելով բոլոր շրջանավարտներին իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Սիրելի շրջանավարտներ ու իմ անուշ փոքրիկ քույրիկ, Արմին, սրտանց շնորհավորում եմ Վերջին զանգի կապակցությամբ: Թող որ յուրաքանչյուրիդ սրտի նվիրական երազանքները իրականություն դառնան»:


Դերասան ԱՇՈՏ ՄԵԼՈՅԱՆԻ եւ դերասանուհի ՄԱՐԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ դուստրը նույնպես այս տարվա շրջանավարտ էր, սակայն դերասանների ընտանիքում մեծացած աղջնակն իննամյա կրթությունն ավարտելուց հետո, ոչ թե գնալու է ավագ դպրոց` շատերի նման, այլ Թերլեմեզյանի անվան ուսումնարան:


Դե ինչ, «Իրավունքը» նույնպես շնորհավորելով շրջանավարտներին, մաղթում է, որ հաստատուն քայլերով մուտք գործեն նոր կյանք, քանի որ ապագան իրենցն է ու իրենք են հենց վաղվա Հայաստանի տերերը:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում