ԻՐԱՎԻՃԱԿԸ ՓՐԿԵՑ ԵՐԳԻՉ ԷՐԻԿԸ
Արխիվ 12-16ԻՐԱՎԻՃԱԿԸ ՓՐԿԵՑ ԵՐԳԻՉ ԷՐԻԿԸ
Եվ կրկին հնչեց ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԸ…
Ողջ օրը հագեցած էր վերջին զանգին նվիրված միջոցառումներով, ինչն էլ ամփոփվեց Ազատության հրապարակում կազմակերպված համերգով: Անգամ երեւանյան անձրևը չկարողացավ փչացնել շրջանավարտների բարձր տրամադրությունը, մինչդեռ տեխնիկան իր սեւ գործն արեց: Համերգի ամենաթեժ պահին, երբ բոլորը պարում ու վայելում էին իրենց կյանքի լավագույն պահերը, իսկ երգիչ ԷՐԻԿԸ` իր կատարումով, մեծ ոգեւորություն էր ստեղծել հրապարակում, հանկարծ անջատվեց տեխնիկան եւ բեմահարթակի լույսերն անջատվեց: Ինչ խոսք, ոչ մի բացօթյա համերգ ապահովագրված չէ դրանից, բայց ուշագրավ էր այն, որ Էրիկն, այնուամենայնիվ, չհեռացավ բեմից, մինչդեռ նրա փոխարեն խիստ «պանիկա» էր ստեղծվել իրենց հերթին սպասող որոշ երգիչների շրջանում: Ինչեւէ, Էրիկն իրեն չկորցնելով` շրջանավարտների համար ակապելա տարբերակով երգեց սիրված ու հանրահայտ «Твои следы» երգը: Իսկ երգին զուգահեռ նկատելի էր մի քանի երգիչների տրամադրության բացահայտ անկումը, չէ՞ որ քչերը կարող են չխայտառակվել առանց տեխնիկայի ելույթ ունենալուց հետո: Այնպես որ, ինչպես ասում են, դա էլ միջոցառման կազմակերպիչների բախտից էր, որ բեմում Էրիկն էր: Ի վերջո, անհարմար իրավիճակից ելքն իր վրա վերցնելով` Էրիկին հաջողվեց փրկել տոնակատարությունը տապալումից եւ իր կատարումից հետո ամենակարող տեխնիկան կարգավորվեց, ու համերգը շարունակվեց բնականոն հունով` ավարտվելով ցնցող հրավառությամբ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

