Գրիգոր Կյոկչյան. «ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻՍ ԻՍԿԱՊԵՍ ՈՒՐԱԽ ԵՄ ԵՂԵԼ ԵՎ ԳԻՆՈՎՑԱԾ»

Արխիվ 12-16

Գրիգոր Կյոկչյան. «ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻՍ ԻՍԿԱՊԵՍ ՈՒՐԱԽ ԵՄ ԵՂԵԼ ԵՎ ԳԻՆՈՎՑԱԾ»

 

Ազատության հրապարակում կայացավ վերջինզանգյան ավանդական համերգը: Շրջանավարտներին շնորհավորելու էին եկել երգիչ-երգիչուհիներ, որոնք իրենց կատարումներով էլ ավելի տոնական դարձրեցին կյանքի նոր փուլ մտած երիտասարդների ամենահիշարժան օրը: Ի դեպ, օրը կրկնակի տոն էր երգիչ ԳՐԻԳՈՐ ԿՅՈԿՉՅԱՆԻ համար, ով ուղիղ 10-ը տարի առաջ տոնում էր իր «Վերջին զանգը»: Ինչպես «Իրավունքի» հետ զրույցում նշեց Գ. Կյոկչյանը, պատահական է հիշել, որ ուղիղ 10-ը տարի առաջ է ավարտել դպրոցը.

- Հիշում եմ, թե ինչքան մտազբաղ էի այդ օրը, ինչերի մասին էի երազում ու կյանքը ինչեր փոխեց: Բայց, համենայն դեպս, չփոխեց դեպի վատը, այլ ավելի հետաքրքիր ուղիով ընթացավ: Այս պահին հիշում եմ միայն այն, որ պատրաստվում էի ընդունվել եւ ոչ թե ինձ համար գլխավորը «Վերջին զանգն» էր, այլ անվճար ընդունվելը, ինչը ինձ մոտ ստացվեց:

- Իսկ ինչպե՞ս ես տոնել քո «Վերջին զանգը»:

- Տոնել եմ ինչպես բոլորը , իսկապես ուրախ եմ եղել եւ գինովցած:

-10 տարի անց սերունդը շա՞տ է փոխվել:

- Փոխվել է թե՛ լավ, եւ թե՛ վատ առումներով: Լավ է այն առումով, որ շատ ավելի ինֆորմացված են, քան մենք էինք, իսկ վատ է այն, որ ինֆորմացվում են զուտ համացանցից եւ ոչ թե գրականությունից: Իսկ առհասարակ լավ կորիզը ե՛ւ մեր ժամանակ կար, ե՛ւ հիմա կա: Չի կարելի ասել, որ դեգրադացած է սերունդը:

- Այսօր դասընկերների հետ կապ պաշտպանո՞ւմ ես:

- Դասընկերներիցս մոտ եմ երեքի հետ եւ նրանց հետ հաճախ եմ հանդիպում: Արդեն ընտանիքներով ենք մտերիմ, թեպետ ես դեռ ամուսնացած չեմ: Ի դեպ, պատրաստվում ենք 10-ամյակի հետ կապված դասարանով հավաքվել: Բայց ես մեկնում եմ Միացյալ նահանգներ ու հուսով եմ այնպիսի օր կընտրենք, որ կկարողանամ մասնակցել:

- Երբեմն ուսուցիչներիդ այցելո՞ւմ ես:

- Հազվադեպ եմ հանդիպում ուսուցիչներիս: Բայց, երբ գնում եմ դպրոց, իսկապես հասկանում եմ, որ նրանց սիրել եմ: Ընդհանրապես շատ եմ սիրել դպրոցը եւ ամեն անգամ դպրոց մտնելիս անկախ ինձնից հուզվում եւ արտասվում եմ: Շատ հաճելի զգացողություն է դպրոցական տարիների հուշերը կրկին վերապրելը:

- Ի՞նչ կմաղթես այս տարվա շրջանավարտներին, ովքեր իրենց կյանքի առաջին փուլը հաղթահարելով` դեռ վայելում են վերջինզանգյան միջոցառումները:

- Կմաղթեմ, որ իրենց գլխավոր նպատակը լինի սովորելը, որովհետեւ եթե առաջիկա 5 տարիներին լավ կրթություն ստանան, հետո ողջ կյանքում կվայելեն: Իսկ եթե առաջիկա 5 տարիները վայելեն , ապա հետո ողջ կյանքում կնեղվեն:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում