ՙՀԱՄԱԼԻՐԻ ՇԵՆՔԸ` ԱՃՈՒՐԴԻ. ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ ԵՆ

Արխիվ 12-16

ՀԱՄԱԼԻՐԻ ՇԵՆՔԸ` ԱՃՈՒՐԴԻ.
ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ ԵՆ


Աճուրդի է հանվել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի շենքը: Նման դեպքերը կարծես մեր երկրում արդեն սովորական են դարձել, հասարակության մի մասը փորձում է անտարբեր ձեւանալ, մի մասն էլ` ցավում է, որ Հայաստանի խորհրդանիշներից եւ պատմական արժեքներից մեկը հնարավոր է շուտով կորցնի իր արժեքը: Տարիներ առաջ շենքը վաճառվել էր ռուսական ՙԲԱՄՈ՚ ընկերությանը, որի թեթեւ ձեռքով էլ այժմ  շինությունը հայտնվել է աճուրդի ՙզոհասեղանին՚, իսկ թե հետագայում ո±վ կլինի շենքի սեփականատերը ու ինչ նպատակների կծառայի, դեռեւս անհայտ է: Չի բացառվում, որ օրերից մի օր շենքի անունը փոխվի եւ այն ծառայի բոլորովին այլ նպատակների:
Համալիրի շենքի ճակատագրով մտահոգված են նաեւ մտավորականները.
ՀՀ ճարտարապետների միության նախագահ ՄԿՐՏԻՉ ՄԻՆԱՍՅԱՆ-  Սա ամբողջ աշխարհում ընդունված տարբերակ է, դեմ չեմ այդ ամենին, միայն մեկ պայմանով` շենքի վաճառքը իրականացվի օրինական եւ կանոնավոր ձեւով: Եթե շենքը պետք է վաճառվի առանց պայմանագրի եւ ապօրինի, իհարկե` այս ամենը կհանգեցնի վատ հետեւանքերի:
Ռեժիսոր ԱՐՇԱԿ ԶԱՔԱՐՅԱՆ- Ես արդեն անտարբեր եմ դարձել քարերի նկատմամբ, երբ տեսնում եմ, թե ինչպես է դատարկվում երկիրը, եւ այդ շինություններն ստեղծողները մեկը մյուսի հետեւից գնում են երկրից: Ավելի շատ ցավում եմ, որ աճուրդի են հանվել մարդկային արժեքները, եւ բոլորն արտագաղթում են: Ես շենքերը չեմ կարեւորում, այն դեպքում, երբ կա ավելի վտանգավոր հանգամանք` նման արժեքավոր կոթողներ ստեղծողները Հայաստանից գնում են: Եթե այսպես պետք է հայաթափվի իմ երկիրը, պարզ է, որ օտարները կգան ու իրենց տան տեր կզգան: Հայը արժեք է, գնալով մենք կորցնում ենք այդ արժեքը: Ես բոլորին մեկ հարց եմ տալիս` կուզեի±ք Սանահինի վանքը քանդվեր, բայց բոլոր հայերը վերադառնային Հայրենիք, այս հարցին բոլորը միանշանակ ասում են` այո: Ցավոտ հարց է, բայց` փաստ: Անկուշտ տերերը իրենց պահանջները բավարարելու եւ գրպանները լցնելու համար վաճառքի են հանում մարդկանց ունեցվածքը, չէ± որ սա մեր ունեցվածքն է:
Ռեժիսոր, մուլտիպլիկատոր ԴԱՎԻԹ ՍԱՀԱԿՅԱՆՑ- Ժամանակին շենքն արդեն մեկ անգամ վաճառվել է, իմ կարծիքով սխալը թուլ է տրվել հենց այդ ժամանակ: Այսօր արդեն ՙԲԱՄՈՆ՚ է այն վաճառում, եւ որեւէ բան անել ըստ իս` հնարավոր չէ: Ամեն ինչ պետք է արվեր ի սկզբանե: Ամբողջ աշխարհում սա ընդունված փորձ է, որ ամեն ինչ անցնում է սեփականատերերի ձեռքը, սակայն մեր պարագայում պետք է ավելի զգույշ վարվել: Հայաստանում սեփականաշնորհվել է գրեթե ամեն ինչ, քանի որ մարդկանց գումարը իրենց չի գոհացնում եւ ձգտում են ավելի շատ ունենալ, այս ամենը ժլատության արդյունք է: Ամեն ինչ միայն գումարի եւ գումար վաստակելու համար է արվում:

Ներկայացրեց ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում