ՉԻՉԽԱՆԻ ՅՈՒՂՆ ՕԳՏԱԿԱՐ Է, ԻՍԿ ՍԱՌՈՒՅՑԸ` ՈՉ

Արխիվ 12-16

ՉԻՉԽԱՆԻ ՅՈՒՂՆ ՕԳՏԱԿԱՐ Է, ԻՍԿ ՍԱՌՈՒՅՑԸ` ՈՉ

- Հղի եմ, ունեմ թութքի խնդիր: Համացանցում կարդացել եմ, որ բարերար ազդեցություն ունի չիչխանի յուղը, ճի՞շտ է: Մեկ այլ աղբյուրի համաձայն էլ ցավերը մեղմելու համար պետք է սառույցով շփումներ անել, կարելի՞ է:


Հարցին պատասխանում է Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ ԱՐՄԵՆ ԲԱԴԱԼՅԱՆԸ:

- Հղի կանանց շրջանում այն հաճախ հանդիպող խնդիր է: Հատկապես` կրկնածին կանանց շրջանում: Առաջնածինների մոտ` անհամեմատ քիչ է: Մեծ նշանակություն ունի այս հարցում նաեւ տարիքը: Օրինակ` 20 տարեկանների մոտ թութքը 3-4 անգամ ավելի պակաս հանդիպող խնդիր է, քան 30 եւ ավելի բարձր տարիքի կանանց մոտ:
Հղիների մոտ թութքը երբեմն կարող է անախտանիշ ընթացք ունենալ. երբ  արտաքին հեմորոիդալ հանգույցներ չկան, առկա են միայն ներքին հեմորոիդալ հանգույցները: Ուստի, գինեկոլոգը պետք է ժամանակին նկատի խնդիրը եւ ախտորոշի: Սակայն գինեկոլոգի խորհրդատվությունից բացի, նման խնդիր ունեցող հղի կինը պետք է նաեւ պրոկտոլոգի հսկողության տակ լինի: Հղի կանանց թութքը կարող է անհանգստացնել հղիության 2-րդ եւ 3-րդ եռամսյակներում, երբ մեծանում են արգանդի չափերը. փոքր կոնքի խոռոչի երակներում նկատվում է արյան շրջանառության կանգ: Խնդիրներ կարող են առաջանալ նաեւ ծննդաբերության ժամանակ (երկրորդ շրջան` ճիգերի ժամանակ)` սուր ցավեր, արյունահոսություն:
Նշենք, որ հղիության ընթացքում թութքի վիրահատություն կատարել չի թույլատրվում: Կինը վիրահատության պետք է գնա միայն ծննդաբերությունից հետո: Ինչ վերաբերում է չիչխանի յուղին, ապա, գուցե այն օգուտ է տալիս, ժողովրդի մեջ տարածված է շատ, թեպետ բժշկական ասպարեզում ընդունված է օգտագործել համապատասխան մոմիկներ, որոնք հղիների եւ կերակրող մայրերի համար անվնաս են, ունեն բավականին լավ ազդեցություն:
Մեծ նշանակություն ունի նաեւ պրոֆիլակտիկ միջոցների ճիշտ կիրառումը` թութքից խուսափելու համար: Առաջին հերթին հղի կինը պետք է կարգավորի օրվա սնունդը: Հարկ է սննդակարգի մեջ ներառել բուսական սնունդ: Այն բարելավում է աղիների աշխատանքը: Բարերար ազդեցություն ունի հատկապես ցորենի թեփը: Մարզանքը, քայլելը նույնպես դրական ազդեցություն կարող են ունենալ: Նստակյաց դիրքում երկարատեւ մնալը, ցանկալի չէ:

 

Հարցին պատասխանել է նաեւ բ.գ.թ., վիրաբույժ-կոլոպրոկտոլոգ, ԵՊԲՀ կոլոպրոկտոլոգիայի ամբիոնի
ասիստենտ ԿԱՐԵՆ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ.


- Թութքն, առհասարակ, հղիների համար վտանգ չի ներկայացնում, եթե, իհարկե, այն գտնվում է ՙհանգիստ՚ վիճակում: Հղի կանանց մոտ 50%-ը ունենում են թութքի խնդիր: Ուստի ամենից խուսափելու համար ճիշտ կլինի մինչեւ հղիությունը բոլոր կանայք լուծեն առաջացած խնդիրները: Այսինքն` դիմեն մասնագիտացված կլինիկա, բժիշկ պրոկտոլոգի օգնությանը, քանի որ հղիության ընթացքում շատ անգամ սրացումներ են նկատվում: Դա կախված է հղիության ընթացքի հետ, պտղի հետ, քանի որ այն մեծ է եւ սեղմում է անոթները, խախտում կոնքի արյան շրջանառությունը: Արդյունքում սկսում են բարդանալ գործընթացները: Ի դեպ, բոլոր զարգացած երկրներում կա օրենք, համաձայն որի` բոլոր հղիները պետք է պարտադիր այցելեն ատամնաբույժի եւ պրոկտոլոգի:
Ինչ վերաբերում է հղիների բուժմանը, ապա հղիությունը, ընդհանրապես, ծանր գործընթաց է համարվում ե°ւ պտղի, ե°ւ մոր համար: Նման դեպքերում մենք աշխատում ենք որեւէ ծայրահեղ միջոցներ չձեռնարկել: Սովորաբար նշանակում ենք կոնսերվատիվ բուժում, քանի որ մենք չենք կարող կանխատեսել, թե ինչպիսի ընթացք կունենա բուժումը. բոլոր տեսակի դեղորայքը հղիների համար հակացուցված է`մանավանդ հղիության առաջին եւ վերջին եռամսյակներում:
Ինչ վերաբերում է չիչխանի յուղին, ապա այն ընդհանրապես անվնաս է, օգտակար եւ չունի որեւէ հակացուցում: Սառույցով շփել խորհուրդ չի տրվում: Այն կարող է ուժեղացնել ցավերը, առաջացնել սպազմ: Նման էքստրեմալ միջոց կիրառելը հղիներին հակացուցված է:
Խորհուրդ ենք տալիս գոլ ջրով (ոչ սառը) լվացումներ կատարել, թրջոցներ դնել: Սրացման ընթացքում չպետք է օգտագործել զուգարանի թուղթ:
Ծննդաբերությունից (խոսքը բնական ճանապարհով ազատման մասին է) մոտ 40 օր հետո պետք է դիմել բժշկի եւ հեշտությամբ վերացնել խնդիրը: Գոյություն ունի, այսպես ասած, լազերային վիրահատության տարբերակը:

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում