ՙՑԱՆԿԱՑԱԾ ԾՐԱԳԻՐ, ԵԹԵ ՑԱՆԿԱՆԱՆՔ« ՔՆՆԱԴԱՏԵԼՈՒ ՏԵՂԵՐ ԿԳՏՆԵՆՔ՚

Արխիվ 12-16

ՙՑԱՆԿԱՑԱԾ ԾՐԱԳԻՐ, ԵԹԵ ՑԱՆԿԱՆԱՆՔ« ՔՆՆԱԴԱՏԵԼՈՒ ՏԵՂԵՐ ԿԳՏՆԵՆՔ՚


Երեկ եւս կառավարության գործունեության ծրագիրը խորհրդարանում բուռն քննարկումների թեմա դարձավ: Քննադատության հիմնական դրվագներից մեկն էլ այն էր, թե գործող եւ նախկին կառավարության ծրագրերը կրկնում են իրար: Այդ խնդիրը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԸ մեկնաբանում է այսպես.
-Երկու ծրագրերի հիմքն էլ նույն է: Դրանց բազիսը ՀՀ նախագահի եւ ՀՀԿ-ի նախընտրական ծրագիրն է, եւ այդ առումով` նախորդ եւ ներկայիս կառավարության ծրագրերը գլոբալ առումով իրարից չեն էլ կարող տարբերվել: Բայց երբ ավելի խորն ես ուսումնասիրում ներկայիս կառավարության ոչ միայն ծրագիրը, այլ նաեւ ծրագրի մատուցման ձեւն ու քննարկումների բնույթը, ապա այստեղ առանձնանում են կատարողականի վրա արված շեշտադրումները:

Նախորդ ծրագիրը եւս` իր ապագային միտվածությամբ, բիզնես դաշտի բարելավման դրույթներով եւ այլն, դրական էր: Բայց այստեղ շեշտը ավելի շատ դրվում է կատարողականության խնդրի վրա: Եթե այդ երկու մոտեցումները համատեղվեն, կարծում եմ, որ մենք կարող ենք արդյունքներ գրանցել:
- Բայց մեկ է, քննադատությունները կան:
- Որեւէ կառավարություն վատ ծրագիր չի ներկայացնում, բոլոր ծրագրերն էլ լավատեսական են, բոլորն էլ իրենց հիմքում պարունակում են հանրությանը, ժողովրդին, պետության առաջընթացին միտված քայլեր: Եվ ցանկացած ծրագիր, եթե ցանկանանք քննադատել, անպայման քննադատելու տեղեր կգտնենք, որովհետեւ միշտ էլ կարող են ասելª այ դուք նախատեսել եք նման չափանիշներ, ինչո±ւ կրկնապատիկը չեք արել: Բայց մեծ տոկոսներ նախատեսելու դեպքում էլ, կարող է քննադատվել, թե` դա իրատեսական չէ...
Յուարաքանչյուր կառավարության ծրագրի ամենահիմնական մասը տնտեսությունն է: Կառավարության ծրագրի հիմքում ընկած է փոքր, միջին, ինչու չէª նաեւ խոշոր բիզնեսը, ընդհանուր առմամբ տնտեսությունը, որն ամեն ինչի շարժիչ ուժն է: Դա հասկանալի էª յուրաքանչյուր կառավարություն պարտավոր է իր ծրագրում մեծ ուշադրություն դարձնել այն տնտեսական բազային, որի  հիման վրա պետք է ձեւավորվի բյուջեն:
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆՆ էլ, չնայած նախորդ կառավարության ծրագրի հետ համեմատած` դրական փոփոխություններ տեսնում է, բայց հետեւյալ մտքին է.
- Փոփոխություններ միանշանակ կան, բայց, միեւնույն է, այս ծրագիրը բավարար չէ երկրի առջեւ ծառացած սոցիալ-տնտեսական մարտահրավերները հաղթահարելու համար: Վերցված են փոքր տնտեսական թիրախները, որոնք իրականացվող են: Այսինքնª ծրագիրը կիրականացվի, խնդիր չկա: Խնդիրն այն է, թե արդյոք այս ծրագրի իրականացումը բավարա±ր է` ՀՀ քաղաքացու բարեկեցիկ կյանքի, երկրի թռիչքաձեւ զարգացման համար: Իհարկեª ոչ: Ոչ միայն դրված թիրախների խիստ ցածր լինելու առումով, այլ նաեւ իրականացման մեխանիզմների տեսակետից: Մի բան հստակ է, քանի դեռ իշխանությունը մտածում է, որ միայն ինքը իր ուժերով կարող է երկիրն այս վիճակից դուրս բերել, հնարավոր չէ իրավիճակը արմատապես փոխել: Ներքին համախմբվածությունը, համերաշխությունը եւ խնդիրները համատեղ լուծելու անկեղծ ցանկությունը միայն կարող է ցանկացած ծրագիր կյանքի կոչել: Տիգրան Սարգսյանի կառավարության ամենամեծ պրոբլեմը հենց սա էր. թեեւ հավակնոտ ծրագրեր էին, բայց կարող էին կյանքի կոչվել` միայն եթե ներքին համախմբվածությունը կարողանար ապահովել: Բայց, ինչպես տեսնում եք, չկարողացավ, որովհետեւ մերժում էր ամեն ինչ: Այս կառավարությունը ծրագրային մակարդակում չի դրել այդ մոտեցումը, իսկ վարչապետը հայտարարում է համերաշխության, հանդուրժողականության մասին: Բայց եթե ծրագրային մեխանիզմներ չկան, ապա ստացվում է, որ կառավարությունը կարող է թեկուզ նվազ ցուցանիշներ գրել, բայց հնարավոր է, որ ինքն էլ հանդիպի նման ձախողումների:
Ամեն դեպքում, աճ կունենանք, բայց այդ աճը բավարար չէ, որպեսզի արտագաղթի տեմպերը կտրուկ նվազեն, որ ՀՀ քաղաքացին իր ապագայի նկատմամբ վստահ լինի, արդարադատության համակարգը ապահովի քաղաքացու շահը եւ այլն: Ուզում եմ ասել, որ, բնականաբար, այս ծրագրով նախատեսված 5տոկոսը շատ ավելի լավ է, քան եղած 3 տոկոս տնտեսական աճը: Բնական է, որ դրական քայլ է` այսօրվա հետ համեմատած, բայց եթե մեզ անհրաժեշտ է 50 տոկոս աղքատության կրճատում` տասը տոկոսը դրա հետ համեմատած` շատ փոքր է:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում