ՙՙԱՅԴ ՊՐՈՅԵԿՏԻ ՄԻ ՄԱՍԸ ԿԱՏԱՐԵԼ Է ՄԵՐ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՄԱՏԱԿԱՐԱՐԸ՚
Արխիվ 12-16Ինչպես հայտնի է, Վերահսկիչ պալատն իր հերթական հաշվետվության մեջ անդրադարձել էր ֆինանսների արդեն նախկին նախարար Դավիթ Սարգսյանին: Ըստ այդ մեղադրանքներիª միջազգային ֆինանսական կազմակերպություների կողմից Հայաստանին տրված դրամաշնորհների գումարները փոխանցվել են Կիպրոսում գրանցված ինչ-որ կազմակերպությունների հաշվեհամարներին, որոնց հետ կառավարությունը` ի դեմս Ֆինանսների նախարարության, կնքել է ծրագրի կատարման պայմանագիր: Վերահսկիչ պալատի տվյալներով` ծրագիրը կատարել է հայաստանյան ինչ-որ երրորդ ընկերություն:
ՎՊ-ի հաշվետվության մեջ մասնավորապես գրված է. ՙԲնական հարց է առաջանում, եթե հայկական որեւէ ընկերություն կարող է կատարել աշխատանքները 288 հազար ԱՄՆ դոլարով, ապա ինչո±ւ է այն իրականացվում կիպրոսյան ընկերության կողմից` 704 100 ԱՄՆ դոլար արժեքով՚: Կառավարությունը պայմանագիր է կնքել Կիպրոսում գրանցված ՙFour Assist Development Consulting Limited՚ ընկերության հետ եւ փոխանցել է 704 000 ԱՄՆ դոլար: Կիպրոսյան ընկերությունն իր հերթին պայմանագրի կնքման նույն օրը 288 000 ԱՄՆ դոլար արժեքով ենթամատակարարի պայմանագիր է կնքել ՀՀ-ում գրանցված ՙՓի-Էյջ-Փի Փարթնըրզ՚ ՓԲԸ-ի հետ, որն էլ իրականացրել է նախատեսված աշխատանքների ողջ ծավալը:
Բացի այդ` կառավարության աշխատակազմին ցանցային սարքավորումների մատակարարման եւ տեղադրման համար 546 959 ԱՄՆ դոլարի եւ 30 366 240 ՀՀ դրամի պայմանագիր է կնքվել ՙՅունիքոմփ՚ ՓԲԸ-ի հետ, սակայն գումարն առանց հիմքի փոխանցվել է ենթամատակարար ՙԱբրիս Դիստրիբյուշն՚ ընկերության (ԱՄՆ) հաշվին: Այս հետազոտություններից հետո ՎՊ-ն հանգել է հետեւյալ եզրակացության` ՙգործընթացներն ունեցել են լուրջ թերացումներ, պարունակել են ռիսկեր եւ ունեն հետագա ստուգումների կարիք՚:
Պարզելու համար, թե ինչպես է ստացվել, որ կառավարությունը պայմանագիր է կնքում մի ընկերության հետ, բայց գումարը, ընդ որում, առանց որեւէ հիմքի, փոխանցում ԱՄՆ-ում գտնվող մեկ այլ ընկերությանհաշվին, փորձեցինք զրուցել ՙՅունիքոմփ՚ ընկերության տնօրեն ԱՐՄԵՆ ԲԱԼԴՐՅԱՆԻ հետ, ով հետեւյալ պարզաբանումը ներկայացրեց.
- Մենք տվյալ դեպքում գործել ենք Համաշխարհային բանկի ընթացակարգերին համաձայն, եւ տենդերային փաստաթղթերում նշված է եղել, որ մենք կարող ենք ունենալ նաեւ արտասահմանյան գործընկերներ` այդ պրոյեկտում մասնակցելու համար: Այդ պրոյեկտի մի մասը կատարել է մեր արտասահմանյան մատակարարը, որի համար էլ ստացել է իրենց կատարած աշխատանքի չափով գումար, մնացած` մեր կատարած աշխատանքի համար էլ, մենք ենք գումար ստացել:
Ինչ վերաբերում է ՎՊ-ի եզրակացություններին, ըստ որի` պետք է ուսումնասիրություններ կատարվեն, ասեմ, որ այդ առումով որեւէ խնդիր չեմ տեսնում, կարող են ստուգել: Բայց ամենայն հավանականությամբ, ըստ իս, այնտեղ պարզապես թյուրիմացություն է եղել. ՎՊ-ն, ըստ երեւույթին, ուշադրություն չի դարձրել, որ դրանք Համաշխարհային բանկի նախագծեր են եւ կանոնակարգվում են Համաշխարհային բանկի ընթացակարգերով:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

